TRIPP-ը Հայաստանի տակ դրված աշխարհաքաղաքական ռումբ է․ Լևոն Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները կրկին ստում են երկրի համար ճակատագրական հարցում։
ՀՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրառում է կատարել, որում նշել է, թե Հայաստանի իշխանությունները նորից ստում են ճակատագրական հարցում։ Ըստ նրա՝ Իրանի Իսլամական հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի զինված ուժերով գործերով գլխավոր օգնական և ավագ խորհրդական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին հայտարարություն է արել TRIPP-ի վերաբերյալ՝ հայկական կողմին մեղադրելով Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ։
Հերքելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընտրվելիք նախագահ, ՔՊ-ական Սարգիս Խանդանյանի հայտարարությունները՝ նա նշել է, որ Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ որևէ նախնական պայմանավորվածություն չկա, չկա նաև իրական փոխըմբռնում կամ հատման ընդհանուր կետ։ Իրանը բացահայտ և հստակ ներկայացրել է իր կարմիր գծերը, ուստի հայ պատգամավորի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։
Սաֆավին հավելել է, որ ինչպես Իրանը դեմ է ԱՄՆ-ի ներկայությանը Պարսից ծոցում, այնպես էլ չի կարող աջակցել նրանց ներկայությանը Հարավային Կովկասում։ Տարածաշրջանը և սահմանների անվտանգությունը դիտարկվում են որպես մեկ միասնական ամբողջություն, և այս նախագիծն իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է Իրանի համար։ Բանակցությունները շարունակվում են, սակայն եթե անվտանգության պատասխանատվությունը փոխանցվի ԱՄՆ զինվորականներին, Իրանն իրեն իրավունք է վերապահում դիմել պատասխան քայլերի։
Լևոն Զուրաբյանը նշել է, որ Հայ Ազգային Կոնգրեսը վաղուց է զգուշացրել TRIPP-ի իրականացման ռիսկերի մասին՝ առաջարկելով TRIPP+BRICS այլընտրանքային նախագծի իրականացումը։ Նա շեշտել է, որ ստեղծված իրավիճակը գնահատվում է որպես Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի ստրատեգիական պարտություն, իսկ իշխանությունները փորձում են թաքցնել սեփական արկածախնդրությունը, ինչպես դա եղել է 2020 և 2023 թվականներին։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը պատվիրել է հոգևոր հովվի սպանությունը՝ վրեժխնդրության շարժառիթով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վար...
Արգամ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվեց․ ՔԿ
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվել է: Այդ մասին հայտնեցին ՀՀ քննչական կ...
ԼՂ հայերի վերադարձի իրավունքի մասին խոսույթը չպետք է շարունակել․ Փաշինյան
Խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախuտակ...
Հայկական ապրանքների սահմանափակումը խնդիր է նաև ԵԱՏՄ-ի համար. Փաշինյանը ռուսական ԶԼՄ-ներին
Հայաստանի համար այլընտրանքի ձևավորումը երկրի լեգիտիմ իրավունքն է, իսկ ԵԱՏՄ-ում հայկական արտադրանքի սահմանափակումները բաց...