Ժամանց

Instagram-ը 10 տարվա մեջ առաջին անգամ փոխել է լոգոն

Instagram-ը 10 տարվա մեջ առաջին անգամ փոխել է լոգոն
Meta ընկերությանը պատկանող Instagram հարթակը պաշտոնապես ցուցադրել է իր նոր լոգոտիպը։Meta-ի կազմում գտնվող Instagram-ը պաշտոնապես ներկայացրել է իր նորացված լոգոն։ Սա վերջին տասը տարվա ընթացքում լոգոյի…

Meta ընկերությանը պատկանող Instagram հարթակը պաշտոնապես ցուցադրել է իր նոր լոգոտիպը։


Meta-ի կազմում գտնվող Instagram-ը պաշտոնապես ներկայացրել է իր նորացված լոգոն։ Սա վերջին տասը տարվա ընթացքում լոգոյի առաջին փոփոխությունն է, որն արդեն իսկ արժանացել է օգտատերերի ծաղրանքին։


«Հավելվածի վերևում գտնվող բառային լոգոն 10 տարի շարունակ չի փոխվել, ուստի ժամանակն էր այն թարմացնելու», — հարթակում կատարած գրառման մեջ գրել է Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին։ «Ավելի մաքուր և ժամանակակից՝ հղումներով դեպի սկզբնական տարբերակը, ինչպես նաև այն պարզությունն ու վարպետությունը, որոնք միշտ բնորոշ են եղել Instagram-ին»։


Instagram-ի օգտատերերն իսկույն նկատել են, որ նոր տեսքով «r» տառը հեշտությամբ կարելի է շփոթել այլ տառերի, օրինակ՝ «z»-ի կամ «u»-ի հետ։ Բացի այդ, որոշ օգտատերերի դիտարկմամբ՝ «s» տառը հիշեցնում է «a»։


Տեսախցիկի աբստրակտ պատկերն ունեցող բազմագույն Instagram պատկերանշանը փոփոխության չի ենթարկվում։ Ինչ վերաբերում է ձեռագիր ոճով նախորդ բառային լոգոյին, այն նույնպես պահպանվում է նախկին տեսքով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ժամանց բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250