Նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ թշնամուս. Սերժ Սարգսյանը խոսել է Փաշինյանի՝ իր պրոյեկտը լինելու մասին
Ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ թշնամուս, ուր է, թե ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի: Այս մասին ասել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Արմնյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանելով այն դիտարկումը, որ տարածված վարկածի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն իր պրոյեկտն է:
ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի հաղորդմամբ՝ ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը խոսել է օրախնդիր թեմաների՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումների՝ կապիտուլյացիայի պատճառների և հետևանքների, ստեղծված իրավիճակից ելքի ու ապագային միտված ծրագրերի մասին:
«Երբ այս խելապակաս իշխանությունները հրաժարվեցին մեր ձեռքեբրումներից և սկսեցին Ալիևից տեղեկանալ բանակցային պատմության մասին, արդեն ինձ համար հասկանալի էր, որ մենք գնում ենք դեպի պարտություն, որ մենք գնում ենք դեպի պատերազմե,- նշել է Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի հարաբերություններին:
«Եթե Ալիևի քայլերը կապիտուլյանտը համարում է կառուցողական, ապա նա պետք է բացատրի՝ այդ ո՞ր քայլերը՝ ռազմական գործողություններ սկսե՞լը, ինչ-որ գաղտնի պայմանավորվածություննե՞ր են եղել, թե՞ ինչ-որ գաղտնի խոստումներ են տվել իրար»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Հեռուստաընկերությունը հրապարակել է հարցազրույցի անոնսը, նշվում է, որ այն եթերում կլինի շուտով:
Նմանատիպ հոդվածներ
Աբսուրդի ժանրից է. մեր օրակարգում՝ 4440 կմ² տարածք վերադարձնելու հարցն է. Վահրամ Պողոսյանը՝ Կարմիր Շուկայով դեպի Շուշի տանող ճանապարհը Ադրբեջանին հանձնելու լուրերի մասին
Նման տեղեկատվությունը, ես միանշանակ կարող եմ պնդել, որ աբսուրդի ժանրից է: Այս մասին Auroranews.am-ի հետ զրույցում ասաց Ա...
Վաղվանից Ադրբեջանը կվերսկսի նավթի արտահանումը Բաքու-Նովոռոսիյկ նավթամուղով. Neftegaz. ru
Փետրվարի 15-ից ադրբեջանական նավթը տեղափոխվելու է Բաքու-Նովոռոսիյկ նավթամուղով, համաձայն ռուսական Տրանսնեֆտ եւ ադրբեջանակ...
Այսօրվա ողբերգական ու գորշ իրականությունը Ձեր անփառունակ գործունեության հետևանքն է. փաստաբանը՝ Սերժ Սարգսյանին
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանի հարցազրույցի անոնսի առաջին տպավորությունն այն է,...
Արցախի օկուպացիան սկսվեց Երևանում և Ստեփանակերտում հայ ազգի պարտությամբ. Արշավիր Ղարամյան
Արցախի հերոս, գեներալ- լեյտենանտ Արշավիր Ղարամյանը Facebook-ի իր էջում գրում է. «Արցախի օկուպացիան սկսվեց Երև...