Պաշտոնապես պահանջում եմ բոլորից ձեռք քաշել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց. Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ
Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ապատեղեկատվական հոսքերը Արցախի շուրջ, ընդ որում՝ ցավոք, գլխավորապես հայկական շրջանակներից: Ում խելքին ինչ փչում է կամ ում նեղ անձնական շահերն ինչ թելադրում են, այն էլ ասում է՝ առանց մտածելու, որ դրանով հանցավոր կերպով խաղում է Արցախի ճակատագրի ու ժողովրդի նյարդերի հետ:
Մասնավորապես, մեկը գրում է, թե իբր բանակն ու արտաքին գործերի նախարարությունն ենք կազմալուծելու, մյուսը՝ իբր Կարմիր շուկա – Շուշի ճանապարհից ենք հրաժարվելու, երրորդը՝ իբր ադրբեջանական դրոշ ենք դնելու Ստեփանակերտում, և այլն, և այլն: Բոլորն էլ ցնդաբանություններ են, և պարզապես բացառվում է, որ Արցախի իշխանությունները համաձայնվեն արտաքին ու ներքին թշնամիների բաղձանքներին: Պաշտոնապես պահանջում եմ բոլորից ձեռք քաշել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց:
Արցախի Հանրապետության պետական բոլոր մարմիններն աշխատում և աշխատելու են, որքան էլ դժվար պայմաններ ու չկամեցող մարդիկ լինեն, սակայն գլխավոր ցավն այն է, որ չկամեցողների մեջ կան նաև հայ ազգի ներկայացուցիչներ: Շատ կուզեի, որ բոլորիս էներգիան ու ջանքերն ուղղված լինեին Արցախի վերականգնման ու զարգացման, անվտանգության ապահովման, կորստյան ցավի սփոփման և գերիների ու անհետ կորածների հիմնախնդրի լուծման ուղղությամբ՝ եղած արժեքներն էլ ավելի թուլացնելու փոխարեն:
Ողջամտություն ու սրտացավություն բոլորիս»:
Նմանատիպ հոդվածներ
Աբսուրդի ժանրից է. մեր օրակարգում՝ 4440 կմ² տարածք վերադարձնելու հարցն է. Վահրամ Պողոսյանը՝ Կարմիր Շուկայով դեպի Շուշի տանող ճանապարհը Ադրբեջանին հանձնելու լուրերի մասին
Նման տեղեկատվությունը, ես միանշանակ կարող եմ պնդել, որ աբսուրդի ժանրից է: Այս մասին Auroranews.am-ի հետ զրույցում ասաց Ա...
Արցախի ԱԳՆ-ն չի լուծարվելու. պաշտոնական
Արցախի ԱԳՆ-ն շարունակում է և շարունակելու է իր աշխատանքը: Այս մասին Auroranews.am-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԳՆ մամո...
Նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ թշնամուս. Սերժ Սարգսյանը խոսել է Փաշինյանի՝ իր պրոյեկտը լինելու մասին
Ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ թշնամուս, ուր է, թե ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի: Այս մասին ասել է նախկի...
Վաղվանից Ադրբեջանը կվերսկսի նավթի արտահանումը Բաքու-Նովոռոսիյկ նավթամուղով. Neftegaz. ru
Փետրվարի 15-ից ադրբեջանական նավթը տեղափոխվելու է Բաքու-Նովոռոսիյկ նավթամուղով, համաձայն ռուսական Տրանսնեֆտ եւ ադրբեջանակ...