Վաղվանից Ադրբեջանը կվերսկսի նավթի արտահանումը Բաքու-Նովոռոսիյկ նավթամուղով. Neftegaz. ru
Փետրվարի 15-ից ադրբեջանական նավթը տեղափոխվելու է Բաքու-Նովոռոսիյկ նավթամուղով, համաձայն ռուսական Տրանսնեֆտ եւ ադրբեջանական Սոկար ընկերությունների միջեւ կնքված պայմանագրի։ Այս մասին հայտնում է Neftegaz.ru մասնագիտացված կայքը: Նախատեսվում է 2021-ին տեղափոխել 1 մլն տոննա նավթ։
Տարվա սկզբից Բաքուն իր ողջ նավթը տեղափոխում էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով։ Իսկ ավելի վաղ հյուսիսային նավթամուղով տեղափոխվում էր ադրբեջանական նավթի չնչին քանակ՝ 28,4 մլն տոննայից ընդամենը 613 հազար տոննա։
Կայքը գրում է, որ Նովոռոսիյսկի երթուղին ձեռնտու չէ Բաքվին։ Տրանսնեֆտի ու Սոկարի միջեւ պարբերաբար վեճեր էին առաջանում տեղափոխման սակագների կապակցությամբ, Սոկարը համարում էրմ, որ դրանք բարձր են։
Բացի այդ, Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով տեղափոխվում է Urals տեսակի նավթ, որը էժան նավթ է եւ նրա գինը բարձրանում է միայն ադրբեջանական նավթի հետ խառնելուց հետո։ Այսինքն, Բաքուն վնաս է կրում նաեւ իր նավթի էժանացման արդյունքում։
Նմանատիպ հոդվածներ
Աբսուրդի ժանրից է. մեր օրակարգում՝ 4440 կմ² տարածք վերադարձնելու հարցն է. Վահրամ Պողոսյանը՝ Կարմիր Շուկայով դեպի Շուշի տանող ճանապարհը Ադրբեջանին հանձնելու լուրերի մասին
Նման տեղեկատվությունը, ես միանշանակ կարող եմ պնդել, որ աբսուրդի ժանրից է: Այս մասին Auroranews.am-ի հետ զրույցում ասաց Ա...
Նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ թշնամուս. Սերժ Սարգսյանը խոսել է Փաշինյանի՝ իր պրոյեկտը լինելու մասին
Ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ թշնամուս, ուր է, թե ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի: Այս մասին ասել է նախկի...
Այսօրվա ողբերգական ու գորշ իրականությունը Ձեր անփառունակ գործունեության հետևանքն է. փաստաբանը՝ Սերժ Սարգսյանին
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանի հարցազրույցի անոնսի առաջին տպավորությունն այն է,...
Արցախի օկուպացիան սկսվեց Երևանում և Ստեփանակերտում հայ ազգի պարտությամբ. Արշավիր Ղարամյան
Արցախի հերոս, գեներալ- լեյտենանտ Արշավիր Ղարամյանը Facebook-ի իր էջում գրում է. «Արցախի օկուպացիան սկսվեց Երև...