ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մի տղաս զոհվել է, մյուսն էլ անհետ կորած է: Ո՞վ պետք է ինձ պատասխան տա»

ՊՆ-ի շենքի մոտ հավաքվել են անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներն ու հարազատները.

 

«Մի տղաս զոհվել է, մյուսն էլ անհետ կորած է: Հարց եմ տալիս վարչապետին, ՊՆախարարին ո՞վ պետք է ինձ պատասխան տա: Անգործության են մատնված: ...2 ամսվա զինծառայողին, որը պրիսյագ չի ընդունել, զենքին չի տիրապետում տարել են ռազմաճակատ»: 

 

Լրագրողների հետ զրույցում անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկն էլ ասաց, որ  իրենց ասել են, որ  նախարարը տեղում չի, չեն կարողանում նրա հետ կապվել, երբ կապվեն, կփոխանցեն, որ ծնողները հանդիպում են խնդրել, սպասում են, լուր կլինի, կհասկանան՝ հանդիպում տեղի կունենա՞, թե՝ չէ: 

«Պարեկի հետ զրույցում էինք, թե ինչպես կարելի է նախարարին հրավիրել հանդիպման կամ տեղյակ պահել, որ ծնողները այստեղ են, սպասում են ու հանդիպում են ուզում կազմակերպվի: Նրանք կփոխանցեն, տեսնենք՝ ոնց կկազամկերպվի»,- ասաց նա: 

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարության շենքի մոտ էին հավաքվել անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք հանդիպում էին պահանջում նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Նրանք պնդում էին՝ ղեկավարությունն անգործության է մատնված և չի օգնում գտնել իրենց երեխաներին 

 

 

 

Քաղաքականություն