COVID-19 նահանջում է. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է կորոնավիրուսային համավարակի նահանջի մասին, միևնույն ժամանակ շեշտել կանխարգելման միջոցառումները շարունակելու անհրաժեշտությունը: Այս մասին ԱՀԿ-ի ճեպազրույցի ընթացքում հայտնել է կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերխովենը, հաղորդվում է կազմակերպության թվիթերյան էջում:
Այս հարցում մեծ դեր են խաղացել համավարակի տարածման դեմ պայքարին ուղղված տարբեր երկրների ջանքերը, որոնց ընթացքում իրազեկվել է հասարակությունը, վերապատրաստվել են բուժաշխատողները, ձեռնարկվել են պատվաստումների արշավներ:
«Մենք իսկապես տեսնում ենք օրական հայտնաբերված վարակակիրների թվի անկում, և սա իսկապես լավ նորություն է: Դա պայմանավորված է մի շարք գործոններով և առաջին հերթին այն միջոցներով, որոնք երկրներն օգտագործում են վիրուսի փոխանցման շղթաներն ընդհատելու և այլ մարդկանց վարակը կանխելու համար», - ասել է փորձագետը:
Այն երկրներին, որտեղ վարակակիրների թիվը նվազում է, Կեխովենը հորդորել է շարունակել պահպանել համավարակի տարածման կանխարգելման միջոցառումները և շեշտել, որ մարդիկ նույնպես պետք է շարունակեն պահպանել սոցիալական հեռավորություն, կրեն դիմակներ, մաքրեն ձեռքերն ու անընդհատ օդափոխեն փակ տարածքները:
Շաբաթվա սկզբին ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ղեբրեյեսուսը նշել է, որ աշխարհում դեպքերի թվի նվազումը հուշում է, որ վիրուսը հնարավոր է վերահսկել. «Սա ցույց է տալիս, որ մենք կարող ենք կանխել վարակը և կյանքեր փրկել, եթե շարունակենք հետևել հանրային առողջության ապացուցված միջոցներին»:
Ըստ ԱՀԿ-ի ՝ աշխարհում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 104.3 միլիոնը, որից 2.2 միլիոնը մահացել է: Օրական հայտնաբերված վարակակիրների թվի վերջին նվազումը սկսվել է հունվարի առաջին կեսին:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Թույլ և միջին ուժի երկրաշարժեր են սպասվում ՀՀ-ում և հարակից տարածքներում առաջիկա օրերին . ԱԻՆ
Փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ դեպի հյուսիս-արևելք, 10 կմ խորությա...
Այսօր նույնպես երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է Շողակաթ համայնքում` 2-3 բալ ուժգնությամբ
Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 11:49-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Թանկացումներ Հայաստանում. պարենային մի շարք ապրանքատեսակներ և մթերքներ զգալի գնաճ են արձանագրել
2020թ-ի հունվարի համեմատ 2021թ-ի հունվարին Հայաստանում պարենային մի շարք ապրանքատեսակներ և մթերքներ զգալի գնաճ են արձանա...
«Այնտեղ դեռ ունենք դիակներ, եւ Աստված չանի տվյալ հրամկազմի համար, որ այդ դիակները չհանենք». զոհված զինծառայողի հայր
Բոլորս էլ գիտակցում ենք, որ այնտեղ դեռ ունենք դիակներ, ուզում ենք խնդրել, որ ավելի մեծ թափով բանակցություններ սկսեն մյու...