Երկրաշարժը տակտիկական նահանջ է ապրում, նախաձեռնությունը մեր քաջարի սեյսմոլոգների ձեռքերում է. Իոաննիսյանի հումորային անդրադարձը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԻՆ. «Երկրաշարժը տակտիկական նահանջ է ապրում, նախաձեռնությունը մեր քաջարի սեյսմոլոգների ձեռքերում է»։Թելեգրամ-ալիքներ. «Մեր տեղեկություններով երկրաշարժը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի նոր բունկերի կառուցմամբ... Բունկերի մուտքը հայկական կողմում է, ելքը՝ ադրբեջանական»։
Նիկոլ Փաշինյան. «Երկրաշարժի դեմ պայքարը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես... Դուրս արի փողոց, որ նախկինների թուլացրած հիմքերով շենքի տակ չմնաս»։
ԼՀԿ. «Եթե Նիկոլ Փաշինյանը չի կարողանում կանխել երկրաշարժը, ապա մենք կգանք ու կկանխենք այն»։
 Անհայտ ծագման բլոգերներ. «Սոռոսականները այնքան են քանդել պետականության հիմքերը, որ պետությունը արդեն իրար է գալիս, հեսա փլվելու է»։
ԲՀԿ. «Գագիկ Ծառուկյանը մի ամսից անձամբ կմեկնի երկրաշարժի էպիկենտրոն՝ Նիվա բաժանելու»։
Նախկիններ. «Մեր ժամանակ երկրաշարժ չի եղել, ավելի լավ է կոռուպցիա ու կեղծված ընտրություններ, քան երկրաշարժ»»։