18:00 Լուրերը մեկ տողով. Երկարաձգվել է առանց վիզայի մուտքի ռեժիմը. նոր քրեական հետապնդում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն է ներկայացվել հայտնի քաղաքական գործչի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության համար:
•Վերաքննիչ դատարանը վերացրել է հոգևորականի նկատմամբ կիրառված տնային կալանքը՝ արձանագրելով ընդդատության կանոնի խախտումը:
•Հայաստանի կառավարությունը մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը երկարաձգել է մի շարք զարգացած երկրների կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների առանց վիզայի մուտքի ռեժիմը:
•Գործադիրը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով ինտենսիվ այգեգործության, ջերմատների և լիզինգի մարման արտոնյալ ժամկետները:
•Ջրային կոմիտեի աշխատակիցները մասնակցել են կեղտաջրերի կառավարման և ոլորտի կարգավորման ԵՄ փորձի վերաբերյալ վերապատրաստման աշխատաժողովի:
•Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման հնարավորությունները:
•Բելառուսի նախագահը հայտարարել է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպման և էական բանակցություններ սկսելու շուրջ փոխըմբռնման հասնելու մասին:
•«Զառ» ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» համատեղ զորավարժության փակման և մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: