17:00 Լուրերը մեկ տողով. Սրբազանի տնային կալանքի վերացում, դատական այլ որոշումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի դատավճիռը և վերացրել նրա տնային կալանքը՝ գործն ուղարկելով նոր քննության։ Սրբազանը որոշումը համարել է ոչ բավարար արդարացի և նշել, որ մեղադրանքը շարունակում է մնալ շինծու:
•Հետախույզ Արթուր Ավանեսյանի նկատմամբ կիրառված կալանքը դատարանի որոշմամբ փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքով:
•Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները՝ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ թաքցնելու հիմքով հարուցված վարույթի շրջանակում:
•Հունիսի առաջին կեսին Հայաստանից ԵՄ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել, իսկ ծաղկի սահմանափակ արտահանման ֆոնին տեղական արտադրողները չիրացված արտադրանքի պատճառով հսկայական վնասներ են կրում. պատգամավոր:
•Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարությունը ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկել է Թուրքիայի տարածքով գյուղմթերքի տարանցիկ փոխադրման և արտահանման վերահսկողության հարցերը:
•ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ Իրանի հետ ցանկացած համաձայնագրում հաշվի կառնվեն դաշնակիցների շահերը, և անընդունելի է համարել Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճարների գանձումը:
Նմանատիպ հոդվածներ
16:00 Լուրերը մեկ տողով. Ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. ռազմական բախումների վտանգ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանում ընտրակաշառք տալու կասկածանքով կալանավորվել են կուսակցական պատգամ...
13:00 Լուրերը մեկ տողով. Զելենսկու շնորհավորանքը՝ Փաշինյանին. ՆԱՏՕ-ի կործանիչների գործողությունները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ ընտրո...
14:00 Լուրերը մեկ տողով. «Օրեշնիկի» զանգվածային գրոհ. ինչ է սպասվում Ծառուկյանի առանձնատանը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական...
15:00 Լուրերը մեկ տողով.Ռեկորդային աշխատատեղեր, ԵԱՏՄ քայքայման վտանգ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանում գրանցվել է պաշտոնական աշխատատեղերի պատմական ամենաբարձր ցուցանիշը...