ՏԵՍԱՆՅՈՒԹ.Դավիթ Համբարձումյանը հաստատել է, որ մնալու է ակտիվ քաղաքական դաշտում և շարունակելու է աջակցել ընդդիմությանը
Դատարանի որոշմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ, թեև իշխանական տարբեր շրջանակներ պնդում էին, որ նա չունի այն քաղաքական կշիռը, որպեսզի կենտրոնանան իր վրա։ Իր մեկուսացման և իշխանությունների վախերի վերաբերյալ Դավիթ Համբարձումյանը նշել է, որ չգիտի, թե ինչից են վախենում, իսկ իր կշռի մասին խոսողներին խորհուրդ է տվել սկզբից չափել սեփական կշիռը, տեսնել, թե իրենցից ինչ են ներկայացնում, նայեն իրենց ապրած կյանքին ու արածներին, նոր փորձեն մարդկանց պիտակավորել։ Նա հավելել է, որ պետք է վերջ տալ մարդկանց վիրավորելուն և նրանց մասին վատ, կեղտոտող կարծիքներ հայտնելուն։
Անդրադառնալով Մասիսում իր վերադարձին սպասող բնակիչներին և քաղաքական գործընթացներին՝ նախկին քաղաքապետը հայտնել է, որ դրանց մասին նորից կհայտարարի։ Եկեղեցու շուրջ կատարվողի և ընդվզողների թվում նախկինում իր հետ լավ հարաբերություններ ունեցող նախկին հոգևորական, նախկին սրբազան Արման Սարոյանի առնչությամբ Համբարձումյանն ասել է, որ դա իր համար շատ ցավոտ թեմա է, խնդրել է ժամանակ տալ և նշել, որ մի օր դրա մասին էլ կխոսի։
Ինչ վերաբերում է հետընտրական տարբեր պրոցեսներին և այն փաստին, որ իր շուրջը համախմբում չեղավ, ու իշխանությանը հաղթել չստացվեց, նա հայտարարել է, որ դա իրենց համար կանխատեսելի էր, և այդ մասին վաղուց են խոսել։ Համբարձումյանը նշել է, որ իր կուսակցությունն ունի գործադիր մարմին, ինքը հանդիսանում է այդ մարմնի անդամ և ամբողջությամբ կիսում է նրանց հայտարարությունը։ Նա ընդգծել է, որ իրենց թիմը երբեք պայքարից հետ չի կանգնելու, սրանով ոչինչ չի վերջացել, և երկրում տեղի ունեցող քաղաքական ու հետընտրական գործընթացները կարելի է ասել դեռ նոր են սկսվում։
Դավիթ Համբարձումյանը հաստատել է, որ մնալու է ակտիվ քաղաքական դաշտում և շարունակելու է աջակցել ընդդիմությանը՝ հարցադրում անելով, թե ինչ է փոխվել իր կյանքում, որ չաջակցի ընդդիմությանը։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Միքայել Խաչատրյանը պարզաբանել է ծեծկռտուքի ժամանակ շիշ նետելը
ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը պարզաբանել է, թե ինչու է ծեծկռտուքի ընթացքում շիշ նետել Գրիգոր Իսկանդարյանի ուղ...
Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվեց
Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանքը փոխարինվել է վարչական հսկողության Վերաքննիչ դատարանն այսօր՝ հունիսի...
Դատախազությունը Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել
Դատախազությունը ԲՀԿ առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանին անձեռնմխ...