Բելառուսը ցանկացած իրավիճակում կլինի Ռուսաստանի կողքին. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իրենց դիրքորոշումը խաղաղասիրական է, սակայն ցանկացած իրավիճակում իրենք լինելու են Ռուսաստանի կողքին։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Մինսկում Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի հետ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն հայտարարել է. «Մեր դիրքորոշումը խաղաղասիրական է։ Բայց ցանկացած իրավիճակում մենք լինելու ենք Ռուսաստանի կողքին։ Այլ կերպ լինել չի կարող»։
Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ նա Վլադիմիր Զելենսկուն փոխանցել է, որ եթե բելառուսական կողմը ներքաշվի ռազմական հակամարտության մեջ, ապա պատերազմի բնույթն անմիջապես կփոխվի։
«Եվ որպեսզի իմանաք, ես սա ասում եմ ոչ միայն ձեզ և Բորիս Վյաչեսլավովիչին (Գրիզլովին՝ Բելառուսում Ռուսաստանի դեսպանին), այս տեղում վերջերս եղել են Զելենսկու ներկայացուցիչները։ Ես նրանց ուղիղ ասացի՝ տղերք, ասում եմ, դուք փոխանցեք ձեր նախագահին, եթե նա կարծում է, որ կարելի է մեզ հետ այսպես խոսել և որ մեզ կներքաշեն պատերազմի մեջ, ապա նա պետք է հասկանա, որ պատերազմի որակը ակնթարթորեն կփոխվի»,– ասել է Լուկաշենկոն։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Միքայել Խաչատրյանը պարզաբանել է ծեծկռտուքի ժամանակ շիշ նետելը
ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը պարզաբանել է, թե ինչու է ծեծկռտուքի ընթացքում շիշ նետել Գրիգոր Իսկանդարյանի ուղ...
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել
Auroranews.am-ի տեղեկություններով միջնորդություն է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Գագիկ Ծառուկյանի նկատմա...