20:00 Լուրերը մեկ տողով. ԱԺ-ում նոր թեկանածուներ. Թրամփի սպառնալիքները ՆԱՏՕ-ին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Իշխող ուժի վարչության նիստում ԱԺ նախագահի և փոխխոսնակի թեկնածուներ են առաջադրվել։ ՔՊ-ն ԱԺ նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին:
•Մասիսի նախկին համայնքապետն ազատ է արձակվել դատարանից և հայտարարել ակտիվ քաղաքական պայքարը շարունակելու մասին։
•«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտարարել է ինքնալուծարման գործընթաց սկսելու մասին։
•ԱՄՆ նախագահը ՆԱՏՕ-ի դաշնակիցներից պահանջել է ավելացնել պաշտպանական ծախսերն ու ցուցաբերել հավատարմություն։
•Իսրայելական ավիաընկերությունը տարածաշրջանային անվտանգության նկատառումներով ժամանակավորապես դադարեցնում է չվերթները դեպի Մոսկվա։
•Վենեսուելայում տեղի ունեցած հզոր երկրաշարժերից հետո ակնկալվում են տևական ու վտանգավոր հետցնցումներ։
•Ֆրանսիայում ռեկորդային շոգի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է երկու միջուկային ռեակտորների աշխատանքը։
•Հայաստանի տարածքում և մայրաքաղաքում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ և կարկուտ։
Նմանատիպ հոդվածներ
16:00 Լուրերը մեկ տողով. Ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. ռազմական բախումների վտանգ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանում ընտրակաշառք տալու կասկածանքով կալանավորվել են կուսակցական պատգամ...
13:00 Լուրերը մեկ տողով. Զելենսկու շնորհավորանքը՝ Փաշինյանին. ՆԱՏՕ-ի կործանիչների գործողությունները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ ընտրո...
14:00 Լուրերը մեկ տողով. «Օրեշնիկի» զանգվածային գրոհ. ինչ է սպասվում Ծառուկյանի առանձնատանը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական...
17:00 Լուրերը մեկ տողով. Սրբազանի տնային կալանքի վերացում, դատական այլ որոշումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի դ...