19:00 Լուրերը մեկ տողով. Երևանի ավագանու ծեծկռտուքի տուժողը ու միլիոնավոր եվրոների նոր վարկ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրվի Ազգային ժողովի նախագահի թեկնածուն։
•Դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն։
•Վերաքննիչ դատարանը փոխել է Մասիսի նախկին քաղաքապետի խափանման միջոցը՝ տնային կալանքը փոխարինելով վարչական հսկողությամբ։
•Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի քրեական գործով ավագանու ընդդիմադիր անդամը տուժող է ճանաչվել։
•Վերաքննիչ դատարանը մերժել է հավաքներին նյութապես շահագրգռելու և փողերի լվացման մեջ մեղադրվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կալանքը փոխելու միջնորդությունը։
•Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ընդդիմադիր գործչի իրավունքների հարցով մտահոգ անձանց և ներկայացրել քրեակատարողական հիմնարկ կատարած այցի մանրամասները։
•Հայաստանի կառավարությունը պետական բյուջեի դեֆիցիտի համալրման նպատակով ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից 80 միլիոն եվրոյի վարկ կվերցնի։
•Իրաքը դիտարկում է ՕՊԵԿ-ից դուրս գալու հնարավորությունը, եթե կազմակերպությունը չբարձրացնի երկրի նավթի արդյունահանման սահմանաչափը։
•Ռուսաստանը պատասխան քայլով «անցանկալի անձ» է հայտարարել Ռումինիայի գլխավոր հյուպատոսին և փակում է Սանկտ Պետերբուրգում գործող հյուպատոսությունը։
Նմանատիպ հոդվածներ
16:00 Լուրերը մեկ տողով. Ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. ռազմական բախումների վտանգ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանում ընտրակաշառք տալու կասկածանքով կալանավորվել են կուսակցական պատգամ...
13:00 Լուրերը մեկ տողով. Զելենսկու շնորհավորանքը՝ Փաշինյանին. ՆԱՏՕ-ի կործանիչների գործողությունները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ ընտրո...
14:00 Լուրերը մեկ տողով. «Օրեշնիկի» զանգվածային գրոհ. ինչ է սպասվում Ծառուկյանի առանձնատանը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական...
15:00 Լուրերը մեկ տողով.Ռեկորդային աշխատատեղեր, ԵԱՏՄ քայքայման վտանգ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանում գրանցվել է պաշտոնական աշխատատեղերի պատմական ամենաբարձր ցուցանիշը...