Անահիտ Մանասյանն ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանց
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 25-ին ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանց։
ՄԻՊ–ից հայտնում են, որ Անահիտ Մանասյանը լսել է նրանց կողմից բարձրացված հարցերն ու մտահոգությունները՝ կապված Անդրանիկ Թևանյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի, ընտրված խափանման միջոցի, նրա տեսակցությունների նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառված սահմանափակումների, անմեղության կանխավարկածի պահպանման կարևորության և նրա այլ իրավունքների երաշխավորման հետ:
Պաշտպանը նշել է, որ իր հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները դեռևս հունիսի 22-ին այցելել են քրեակատարողական հիմնարկ, տեսակցել և առանձնազրույց ունեցել Անդրանիկ Թևանյանի հետ։ Մինչ այդ էլ անձի իրավունքներին առնչվող՝ բարձրացված հարցերը հասցեավորվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Ներկայացված հարցերն ուսումնասիրվում են Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակում և կհասցեավորվեն ՄԻՊ հաստատության ունեցած գործիքակազմի համատեքստում: Հանդիպման մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման։ Ավելի վաղ հայտնել էր, որ ՔԿ–ն քրեական վարույթ է նախաձեռնել պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ, որն առնչվում է ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թեւանյանին։
Նմանատիպ հոդվածներ
Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը
Երևանի ավագանու նիստում ընդունվեց որոշում, ըստ որի մայրաքաղաքի Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը։ Նախ...
Կառավարությունը նախատեսում է երկարաձգել մի շարք երկրների կացության կարգավիճակ ունեցողների առանց վիզայի ռեժիմը
Կառավարության որոշմամբ առաջարկվում է երկարաձգել ԱՄՆ-ի, ԵՄ և Շենգենյան երկրների, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Կատարի, Սաուդյան Արաբիա...
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանի (Կանդազ) նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Հակակոռ...
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...