Հադրութը հանձնելո՞ւ են. ադրբեջանցիներն անխնա քանդում, այրում են տները, զանգվածային թալան է. «Հրապարակ»
«Մի քանի օր է՝ Արցախից լուրեր են ստացվում, որ Հադրութում ադրբեջանցիներն անխնա վայրագություններ են անում, քանդում, այրում են տներ, զանգվածային թալան է։ Արցախում դա բացատրում են նրանով, որ Ադրբեջանը շուտով կորցնելու է Հադրութը, այն անցնելու է ռուսների վերահսկողության տակ, ու դրա համար են թալանում, ուզում են ավերակ դարձրած հանձնել։
Երեկ Վիտալի Բալասանյանի կուսակից, Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանը մեզ ասաց, թե ինքն էլ է Հադրութում տներ այրելու, քանդելու մասին խոսակցություններ «ժամանակ առ ժամանակ» լսել, բայց թե դա ինչ նպատակով է արվում, չի կարող ասել։
«Մենք չգիտենք՝ ռուսներին հանձնելու նախադրյալներ կա՞ն, թե՞ չկան, քանի որ այսօր էլ մեր արտաքին քաղաքականությունը վարում են ՀՀ պարտված, խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած իշխանությունները։ Մենք էլ ամեն կերպ փորձում ենք հասկանալ, թե ինչ են նրանք մտածում Արցախի մասով»,- ասաց նա»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Ռուս խաղաղապահներն այսօր կանգնեցրել են ադրբեջանցիների առաջխաղացումը Կապան-Ճակատեն հատվածում. ArmDaily.am
Այսօր լուրեր տարածվեցին, որ Կապանի ճանապարհը ադրբեջանցիները ռազմական մեքենաներով փակել են: ArmDaily.am-ի հետ զրույցում Կ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պառկած էի, դղրդոցի ձեն լսեցի, էրեխեն գոռաց, լույսը գնաց. Վահանում ցնցումից պատերը ճաքել են
Սահմանապահ Վահան գյուղի բնակիչներից մեկը 24News-ին լուսանկարներ է տրամադրել մի քանի ժամ առաջ գրանցված երկրաշարժի հետևանք...
Որոշ համայնքներում, հատկապես հին կառույցներում, փլուզումների դեպքեր կան. Գեղարքունիքի մարզպետ
Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքից 5 կմ հեռավորության վրա գրանցված երկրաշարժի հետևանքով Գեղարքունիքի մարզում խոշոր ավերա...
Երկրաշարժ է տեղի ունեցել Երևան քաղաքից 12 կմ հարավ-արևելք
Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 07:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...