Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պառկած էի, դղրդոցի ձեն լսեցի, էրեխեն գոռաց, լույսը գնաց. Վահանում ցնցումից պատերը ճաքել են

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պառկած էի, դղրդոցի ձեն լսեցի, էրեխեն գոռաց, լույսը գնաց. Վահանում ցնցումից պատերը ճաքել են
Սահմանապահ Վահան գյուղի բնակիչներից մեկը 24News-ին լուսանկարներ է տրամադրել մի քանի ժամ առաջ գրանցված երկրաշարժի հետևանքներից և որոշ մանրամասներ հայտնել: Զրուցակիցը պատմում է, որ երկրաշարժի պահին…

Սահմանապահ Վահան գյուղի բնակիչներից մեկը 24News-ին լուսանկարներ է տրամադրել մի քանի ժամ առաջ գրանցված երկրաշարժի հետևանքներից և որոշ մանրամասներ հայտնել:

Զրուցակիցը պատմում է, որ երկրաշարժի պահին ընտանիքի բոլոր անդամները տանն են եղել: 17:30-ին մոտ էր, երբ հանկած դղրդոց են լսել:

[430267c8d1aa7ce3e0bcd921669c21e5.jpg]

 

«Ես պառկած էի, տնեցիները միջանցքում էին, մեկ էլ դղրդոցի ձեն լսեցի, էրեխեն սկսեց գոռալ, ու լույսերն անջատվեցին: Հեռախոսիս ֆանարիկը միացրի: Բոլորս մի կերպ փախանք դուրս: Տեսնենք՝ հարևանները գոռալով դուրս են գալիս: Մի քանի վայրկյանից ցնցումներ էլ չկային: Մտածեցի՝ մտնեմ տուն, շոր բերեմ, որ չմրսենք, տկլոր էինք, մեկ էլ դռան մոտ նորից դղրդոց լսեցինք, վախից հետ գնացի ու կանգնեցի: Էլ ներս չմտանք, մի քիչ անցավ, նորից թույլ դղրդող լսեցինք ու վերջ…»,-ասում է Վահանի բնակչուհին:

Հասմիկը նաև պատմում է, որ հետցնցումներից հետո հարևաններով մոտ 2 ժամ դրսում են եղել: Ներս են մտել միայն 21:30-ի մոտակայքում, երբ գյուղում էլեկտրէներգիան միացել է:

«Մինչև ժամը 9-ը դրսում էինք: 9 անց կեսի կողմերը լույսերը տվեցին: Հետո մտանք, տեսնենք՝ տան համարյա բոլոր պատերը ճաք են տվել»,-պատմում է Հասմիկը:

[4235de00cebea2770e198f5a356c8028.jpg]

Վահան գյուղի բնակիչը նաև որոշ լուսանկարներ է տրամադրել գյուղի մյուս բնակիչների տներից: Պատմում է՝ եթե իրենց պատն է ճաքել, հարևաններից մեկի առաստաղից է հող թափվել, մյուսի պատի նկարներն ու սրբապատկերն են ընկել:

Հիշեցնենք, որ Հայաստանի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք ժամը 19:36-ին 4.7 մագնիտուդ ուժնությամբ երկրշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250