Կառավարությունը 80 միլիոն եվրոյի վարկ կվերցնի ՕՊԵԿ-ի հիմնադրամից
Հայաստանի կառավարությունը ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից 80 միլիոն եվրոյի վարկ կվերցնի պետական բյուջեի դեֆիցիտի համալրման նպատակով։
Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հունիսի 25-ի նիստում։ Կառավարության և հիմնադրամի միջև համապատասխան պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ապրիլի 29-ին։ Կառավարությունը, մասնավորապես, կազմել է պետական կառավարման արդյունավետության բարձրացման ծրագիր՝ հարկային եկամուտների հավաքագրման ցուցանիշների աճի և ֆինանսական կայունության նպատակով։
ՕՊԵԿ-ի հիմնադրամից վարկը կտրամադրվի Euribor-ի (միջբանկային վարկավորման եվրոպական դրույքաչափ, որն այս պահին կազմում է 2,606%) 6-ամսյա լողացող դրույքաչափով՝ գումարած 1,56% ֆիքսված դրույքաչափ (ընդհանուր՝ այս պահին տարեկան 4,166%): Վարկի ժամկետը 18 տարի է՝ մայր գումարի 5 տարի արտոնյալ ժամանակահատվածով։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Միքայել Խաչատրյանը պարզաբանել է ծեծկռտուքի ժամանակ շիշ նետելը
ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը պարզաբանել է, թե ինչու է ծեծկռտուքի ընթացքում շիշ նետել Գրիգոր Իսկանդարյանի ուղ...
Դատախազությունը Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել
Դատախազությունը ԲՀԿ առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանին անձեռնմխ...
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...