Վահագն Ալեքսանյանը՝ ադրբեջանցիների վերադարձի պահանջների մասին
Իշխող «ՔՊ» կուսակցության Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այսպես կոչված 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հարցը, ինչպես նաև ղարաբաղցիների՝ Ղարաբաղ վերադառնալու հայելային հարցը, փոխկապակցված փակ շրջան է, և անհրաժեշտ է կտրել այդ շղթան։
Նրա խոսքով՝ Բաքվից հնչող նման հայտարարություններին պաշտոնական արձագանքելու անհրաժեշտություն չկա, քանի որ այդ թեման համարում է կեղծ և անիրատեսական օրակարգ։
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեման պետական մակարդակով առաջ են մղում նախարարներն ու պատգամավորները, Վահագն Ալեքսանյանը նշել է, որ Երևանն այդ գործողություններին պատասխան չունի։ Նրա գնահատմամբ՝ այդ հարցը արհեստականորեն ուռճացվում է և ծառայում է բացառապես արմատական ընդդիմությանը, որը փորձում է այն օգտագործել փողոցային պայքարի և հանրային տրամադրությունների մանիպուլյացիայի նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...