Էկոնոմիկայի նախարարը նոր սկանդալի կիզակետում է հայտնվել․ «Հրապարակ»
«Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2 ամիս է, ինչ աշխատում է, բայց հասցրել է հայտնվել սկանդալների կիզակետում։ 168.am-ը գրեց, որ նա Իրանում հարբել է եւ հաջորդ օրը չի կարողացել մասնակցել նախանշված հանդիպմանը։ Պարզվում է՝ սա Իրան կատարած այցի միակ սկանդալը չի եղել, Իրանից վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում նա հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել՝ տարածքում գործող մոտ մեկ տասնյակի հասնող լաբորատորիաներում։
Մինչդեռ, ՀՀ օրենսդրության համաձայն, եթե քաղաքացին հրաժարվում է Հայաստան վերադառնալուն պես օդանավակայանում կորոնավիրուսի թեստ հանձնել, նրան պարտադիր կերպով պետք է տեղափոխեն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նա պետք է թեստ հանձնի եւ ինքնամեկուսանա, մինչեւ թեստի պատասխանը հայտնի դառնալը, այսինքն՝ առնվազն 6-12 ժամ, ինչը չի արվել Քերոբյանի դեպքում։
Դեպուտատական սրահում գտնվողները զարմացել են նախարարի պահվածքից, թե ինչու է աղմուկ սարքում՝ հրաժարվելով կատարել կառավարության որոշումը, որի անդամ է նաեւ ինքը։ Մենք կապվեցինք Վահան Քերոբյանի հետ, ով ուշադիր լսեց հարցը, դադար տվեց ու պատասխանեց, որ մեր հարցերին չի պատասխանում։ Հետաքրքրվեցինք, թե որն է պատճառը, որեւէ պատճառ չնշեց»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Այս նկարն արվել է հոկտեմբերի 4-ին, երբ հրթիռը պայթեց մեր տնից 20-25 մետր հեռավորության վրա. Լևոն Քոչարյան
Լևոն Քոչարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Այսօր դավաճանական խմբակի կարկառուն հողատուներից մեկը լրագրողի հետ զրույցում...
Այս պահին ընթանում է վեց առաջնորդների մասնակցությամբ հանդիպումը
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Ամիրյանի էլիտար շենքերից մեկում տեղակայ...
Նոր մանրամասներ հանդիպումից. ինչ են ասել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը. «Ժողովուրդ»
Ընդդիմադիր կուսակցությունների վեց առաջնորդները փետրվարի 2-ին ի վերջո հանդիպեցին: Այդ հանդիպումը կայացավ ուշ երեկոյան՝ տե...
Քչերը գիտեն, որ Իլհամի և Նիկոլի բանավոր պայմանավորվածություններով փակվում է Ռուսաստանում Արցախի ներկայացուցչությունը. Մինասյան
Հայաստանում արդեն երկրորդ օրն է՝ հայհոյում են նիկոլական կուսակցության պատգամավորին, ով առաջարկել է մոռանալ, թե ով է սկսե...