Նոր մանրամասներ հանդիպումից. ինչ են ասել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը. «Ժողովուրդ»
Ընդդիմադիր կուսակցությունների վեց առաջնորդները փետրվարի 2-ին ի վերջո հանդիպեցին: Այդ հանդիպումը կայացավ ուշ երեկոյան՝ տեւելով 2-3 ժամ: «Ժողովուրդ» օրաթերթին հանդիպումից եւ քննարկված հարցերից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ նշենք, որ հանդիպմանը ներկա են եղել Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը, Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը եւ Գագիկ Ծառուկյանը:
Օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպման հիմնական թեման կրկին եղել է հնարավոր արտահերթ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը, եւ այդ առումով գլոբալ փոփոխություններ չեն եղել, քանի որ դրանից հետո էլ ուժերն իրենց կարծիքին են մնացել: Բանն այն է, որ, օրինակ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպման ժամանակ ասել է, թե, ամեն դեպքում, միայնակ է գնալու արտահերթ ընտրությունների, Արթուր Վանեցյանը կողմ է մի քանի կուսակցություններով մասնակցելուն, իսկ, ահա, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն էլ առհասարակ դեմ է մասնակցել արտահերթ ընտրություններին, եթե իշխանության լինի Նիկոլ Փաշինյանը:
Դաշնակցությունն ու Ռոբերտ Քոչարյանն էլ միասնական պայքարի կողմնակից են: Նկատենք, որ հանդիպման ժամանակ խոսվել է նաեւ այն մասին, որ պետք է առաջիկայում ակտիվացնել փողոցային պայքարը, հանրահավաքները եւ ավելի ակտիվանալ: Միեւնույն ժամանակ շատ մանրամասներ հանդիպման ժամանակ չեն քննարկվել, քանի որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մեկներ Մոսկվա, եւ այնտեղ եւս հանդիպումներ պետք է անցկացվեին:
Միեւնույն ժամանակ Վազգեն Մանուկյանը շարունակում է մնալ ընդդիմության միասնական թեկնածուն, եւ նրան չեն ցանկանում նեղացնել: Այսինքն՝ ընդդիմադիր ուժերը դեռ կոնսենսուսի չեն հասել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը :
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Այս նկարն արվել է հոկտեմբերի 4-ին, երբ հրթիռը պայթեց մեր տնից 20-25 մետր հեռավորության վրա. Լևոն Քոչարյան
Լևոն Քոչարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Այսօր դավաճանական խմբակի կարկառուն հողատուներից մեկը լրագրողի հետ զրույցում...
Հայկ Մարությանը նշանակվելու է Չեխիայում ՀՀ դեսպան. գործընթացը արդեն սկսվել է. 24News
24News-ի տեղեկություններով, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշանակվելու է Չեխիայում ՀՀ դեսպան: Ըստ ԱԳՆ-ի աղբյուրների, գ...
Քչերը գիտեն, որ Իլհամի և Նիկոլի բանավոր պայմանավորվածություններով փակվում է Ռուսաստանում Արցախի ներկայացուցչությունը. Մինասյան
Հայաստանում արդեն երկրորդ օրն է՝ հայհոյում են նիկոլական կուսակցության պատգամավորին, ով առաջարկել է մոռանալ, թե ով է սկսե...
Արայիկ Հարությունյանն իր պլաններն ունի. Ինչ է անում նա «Նիկոլ Փաշինյանի թիկունքում». «Հրապարակ»
«Արցախում խոսում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ վերջին շրջանի մոսկովյան հաճախակի այցերը մի նպատակ ունեն՝ ամ...