ԼՂ պատերազմի օրերին Հայաստանն աջակցության համար ՀԱՊԿ-ին չի դիմել. Ստանիսլավ Զաս
ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետևում էր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Հայաստանին օգնություն ցուցաբերելու մեխանիզմը ՀԱՊԿ-ում չի քննարկվել, քանի որ Երևանը կազմակերպությանը չի դիմել: Մենք ի սկզբանե հանդես ենք եկել ռազմական գործողությունների դադարեցման և տարածաշրջանային խնդիրները խաղաղ պայմանավորվածություններով լուծելու օգտին: Մեր դիրքորոշումը չի փոխվել»,- ասել է նա:
Զասը նշել է, որ Կազմակերպությունում չեն սահմանափակվել իրավիճակին հետևելով և կրակը դադարեցնելու ու բանակցելու պահանջով:
«Մենք մեծ աշխատանք ենք տարել: Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ մենք ունենք Հավաքական անվտանգության բազային պայմանագիր, որտեղ հստակ նշված են այս կամ այն պետությանը ՀԱՊԿ-ի օժանդակության ցուցաբերման կարգը»,- ասել է նա՝ նշելով, որ համաձայն 4-րդ կետի՝ ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի տարածքային ամբողջականությանը, կայունությանը, անվտանգությանը, սուվերենությանը սպառնալիքի, հարձակման, ագրեսիայի դեպքում այդ երկրի դիմումի հիման վրա անհապաղ համակողմանի օգնություն է ցուցաբերվում, այդ թվում՝ ռազմական:
«Այդ իրավիճակում Հայաստանից որևէ դիմում չի եղել՝ ՀԱՊԿ-ից ռազմական կամ որևէ այլ օգնություն ցուցաբերելու հարցով: Այդ մեխանիզմը մենք գործի չենք դրել և չենք քննարկել»,- ասել է նա:
Զասը ողջունել է կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնությունը և հակամարտության լուծման այն ճանապարհը, որ ընտրել են կողմերը: Նա նշել է, որ կան պայմաններ այս հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
«Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշվել է չեղարկել արտահերթ ընտրությունները
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հանդիպման արդյու...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...