Հունվարի 30-ին կքննարկվի տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման հարցը
Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբը հունվարի 30-ին կքննարկի տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման խնդիրները: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Թեմաները որոշված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ: Առաջին հերթին, մենք կքննարկենք տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և վերականգնման խնդիրները»,- ասել է նա:
Օվերչուկը դժվարացել է պատասխանել, թե որքան հաճախ կանցկացվեն փոխվարչապետերի մակարդակով հանդիպումներ, և արդյոք դրանք միշտ կանցկացվեն Մոսկվայում: «Առայժմ ոչինչ չի կարելի ասել, մենք առաջին անգամ ենք հանդիպում, ինչպես անցնի, այնպես էլ կլինի», – ավելացրել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունվարի 30-ին Մոսկվայում տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարը սկսել է կոշտ քաղաքականություն վարել. Auroranews-ին մանրամասեր են հայտնի դարձել
Auroranews-ի հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ նորանշանակ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը սկսել է կոշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան զորքերը դուրս է բերում իրենց մշտական տեղակայման վայրերից
Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան զորքերը դուրս է բերում իրենց մշտական տեղակայման վայրերից ՝ կապված Կարս քաղաքում...
Նիկոլ Փաշինյան թե՞ Ռոբերտ Քոչարյան. Այս փուլում Քոչարյանի վարկանիշն ավելի բարձր է. Քաղտեխնոլոգ` Արմեն Բադալյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել հայաստանյան մի քանի լրատվամիջոցների ու անդրադարձել թե՛ արտաքին և...
Դու չե´ս պարտվել, Հայո՛ց բանակ, ես քեզ լավ եմ ճանաչում. քեզ դավել են. Սերժ Սարգսյանի ուղերձը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որում ասվում է․«Հայո՛ց բանակ, մեր սիրելի’ զավակ,Քո ծնն...