Ողբերգական ավտովթար Կոտայքում. 46-ամյա վարորդը տեղում մահացել է
Հունվարի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Սևան ճանապարհի 44 կմ հատվածում՝ դեպի Սևան ուղղությամբ, բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ 64-ամյա Գագիկ Հարությունյանի վարած BMW մակնիշի և Չարենցավան քաղաքի բնակիչ 46-ամյա Ռուստամ Աբրահամյանի վարած SEAT մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Ռ․Աբրահամյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ Չարենցավան քաղաքի բնակիչ 48-ամյա Գագիկ Կարապետյանը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Երևանում. հետախուզման մեջ գտնվող քաղաքացին երեխայի է պատանդ վերցրել
Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության,...
Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են Mercedes-ը, Hyudai Sonata–ն Toyota Camry-ն. կան տուժածներ
Հունվարի 25-ին, ժամը 13։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու...
Վայոց ձորի մարզում մեքենան բախվել է արգելապատնեշին. 5-ամյա ուղևորը մահացել է
Հունվարի 23-ին, ժամը 20.25-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Մարտիրոս բնակավայր տանող ճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես» մակ...
Սեւանա լճի թերակղզու մոտ «Opel Astra»-ն դուրս է եկել երթեւեկելի հատվածից և կողաշրջվել
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 25-ին, ժամը 07։27-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ս...