Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են Mercedes-ը, Hyudai Sonata–ն Toyota Camry-ն. կան տուժածներ
Հունվարի 25-ին, ժամը 13։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1968 թ․), «Hyudai Sonata» (վարորդ՝ Լ․ Մ․, ծնված 1988 թ․) և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, տուժած Ա․Ա․-ին դուրս են բերել արգելափակումից և մյուս տուժածի՝ Լ․Մ․-ի հետ միասին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական ավտովթար Կոտայքում. 46-ամյա վարորդը տեղում մահացել է
Հունվարի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23։00-ի սահմա...
Վայոց ձորի մարզում մեքենան բախվել է արգելապատնեշին. 5-ամյա ուղևորը մահացել է
Հունվարի 23-ին, ժամը 20.25-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Մարտիրոս բնակավայր տանող ճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես» մակ...
Սեւանա լճի թերակղզու մոտ «Opel Astra»-ն դուրս է եկել երթեւեկելի հատվածից և կողաշրջվել
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 25-ին, ժամը 07։27-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ս...
Տավուշում անտառապահին մեղադրանք է առաջադրվել 5մլն 790 հազար դրամ կաշառք ստանալու համար. ՔԿ
Քրեական գործի տվյալներով՝ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության անտառապահը, անձնական շահագրգռվածությունց ելնել...