Քաղաքականություն

«Ալիևը՝ վճռական, Փաշինյանը՝ համարձակ»․ Ուիթքոֆը մանրամասներ է հայտնում Հայաստան-Ադրբեջան գործարքից

«Ալիևը՝ վճռական, Փաշինյանը՝ համարձակ»․ Ուիթքոֆը մանրամասներ է հայտնում Հայաստան-Ադրբեջան գործարքից
Դիվանագետների տարբեր սերունդներ Ադրբեջանի և Հայաստանի միջև տարիներ տևած կատաղի հակամարտությունը համարում էին անլուծելի, սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ Դոնալդ Թրամփը վերադարձավ ԱՄՆ նախագահի…


Դիվանագետների տարբեր սերունդներ Ադրբեջանի և Հայաստանի միջև տարիներ տևած կատաղի հակամարտությունը համարում էին անլուծելի, սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ Դոնալդ Թրամփը վերադարձավ ԱՄՆ նախագահի պաշտոնին։ Այս մասին «Washington Examiner» պարբերականում հրապարակված իր հոդվածում գրել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։



«Նախագահի համարձակ և հեռատես ղեկավարության շնորհիվ այսօր լրանում է այս երկու երկրների միջև Խաղաղության մասին համատեղ հռչակագրի ստորագրման մեկ տարին, որը վերջ դրեց ավելի քան 35 տարվա արյունահեղությանը. սա իսկապես բացառիկ ձեռքբերում է»,- նշել է Ուիթքոֆը։



ԱՄՆ բանագնացը պատմել է, թե ինչպես է ընթացել խաղաղության հասնելու գործընթացը․


 Բանակցությունների մեկնարկը (2025 թ. մարտ)․ Ամերիկյան թիմի ներգրավվածությունը սկսվել է 2025 թվականի մարտին Բաքու կատարած այցով։ Ուիթքոֆի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դրսևորել է իրեն որպես ուժեղ և վճռական առաջնորդ, որը պատրաստ էր ձեռնարկել բարդ, բայց անհրաժեշտ քայլեր խաղաղության հասնելու համար։



 Հանդիպումը Հայաստանում․ Նույն կերպ Հայաստանում ամերիկյան կողմը հայտնաբերել է պրագմատիկ և համարձակ առաջնորդ՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որը կարողանում է ընդունել երբեմն ոչ պոպուլյար, բայց սեփական ժողովրդի շահերից բխող լավագույն որոշումներ։



 Նոր լուծում Նախիջևանի ճանապարհին և TRIPP հայեցակարգը․ Բաքվում և Երևանում 5 ամիս տևած ինտենսիվ բանակցություններից հետո պարզ դարձավ, որ հարցին պետք է մոտենալ նոր տեսանկյունից։


 Ադրբեջանից դեպի Նախիջևան անխոչընդոտ կապի հարցը երկար ժամանակ դիտարկվում էր որպես փակուղային տարածքային վեճ։ Թրամփի ղեկավարությամբ մշակվեց TRIPP հայեցակարգը․ սա ԱՄՆ-ի և Հայաստանի գործընկերությունն է, որը նախատեսում է Հայաստանի տարածքով անխոչընդոտ բազմամոդալ տրանսպորտային երթուղիների ստեղծում՝ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության լիակատար հարգմամբ։



 Համաշխարհային մոդել․ Ուիթքոֆի պնդմամբ՝ TRIPP հայեցակարգն այժմ աշխարհում ճանաչվել է որպես անլուծելի թվացող վեճերը փոխադարձ շահի, այլ ոչ թե անվերջ բանակցությունների միջոցով լուծելու օրինակելի մոդել։ Նախատեսվում է, որ այն կանցնի Կասպից ծովով և զարգացում կստանա նաև Մերձավոր Արևելքում։



«Հարավային Կովկասն այսօր ավելի անվտանգ և կայուն է, որովհետև Թրամփը, Ալիևը և Փաշինյանը ընտրել են արդյունքները, ոչ թե հռետորաբանությունը»,- եզրափակել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250