Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրներին․ ՌԴ ԱԳՆ
Եվրամիությունը փորձում է տարանջատել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետություններին։ Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։
Նա նաև նշել է, որ ապագայում ԵԱՏՄ-ում կարող են ավելանալ դիտորդի կարգավիճակ ունեցող մի քանի երկրներ։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը պարզաբանել է, որ դիտորդի կարգավիճակը որևէ պարտավորություն չի դնում կողմերից ոչ մեկի վրա։
«Եվրամիությունն իսկապես տարբեր հարթակներում ջանքեր է գործադրում մեզ պառակտելու, միմյանցից հեռացնելու համար։ Սա փաստ է։ Եվրոպացի էմիսարներն այցելում են առանձին երկրներ, մասնակցում խմբային հանդիպումների՝ գովազդելու և խոստանալու այն, ինչը, հավանաբար, երբեք չի իրականացվի իրենց կողմից»,- ասել է Պանկինը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2026 թվականի հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտնելու ԵԱՏՄ-ի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը։ Ակնկալվում է, որ այն կնպաստի ապրանքաշրջանառության աճին և ԵԱՏՄ անդամ երկրների ու ԱՄԷ-ի միջև համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Ատեստավորման գործընթաց է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում. վարչապետ
Մոտ 3 200 դիմորդ այս տարվա ընդունելության քննություններին ստացել է անբավարար գնահատական: Գնահատման և թեստավորման կենտրոն...
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն։Ինչպես հաղորդում է APA-ն, ցորենով բեռնված վագո...