Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ ՔԿ-ի կողմից անձնական տվյալների հրապարակման մասին

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ ՔԿ-ի կողմից անձնական տվյալների հրապարակման մասին
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության քննարկումն ավարտելուց հետո, խորհրդարանն անցավ Պետական-իրավական հարցերի մշտական…

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության քննարկումն ավարտելուց հետո, խորհրդարանն անցավ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցին. ՔՊ-ն այս պաշտոնում առաջարկել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը:

Հարցերի փուլում ընդդիմադիր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց՝ ինչպիսին է Ջուլհակյանի դիրքորոշումն օրեր առաջ Հովիկ Աբրահամյանի որդու ձերբակալման հետ կապված ՔԿ-ի կողմից անձնական տվյալների հրապարակմանը: 


 «Եթե ինձնից ուզում եք լսել հենց կոնկրետ այդ բառը՝ դատապարտում, այո, դատապարտում եմ: Սա կարծես առաջին դեպքը չէ, որ ունենում ենք խնդիր՝ հայտարարությունների հետ կապված, որտեղ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խնդիր է արձանագրվում: Այստեղ չեմ ուզում պարտադիր տեսնել դիտավորություն, գուցե պրոֆեսիոնալիզմի խնդիր է»,- նշեց Ջուլհակյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250