Արտակարգ դեպք Երևանում. հետախուզման մեջ գտնվող քաղաքացին երեխայի է պատանդ վերցրել
Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալներով Արաբկիր վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում հետախուզվողին վնասազերծելու ժամանակ փաստի առջև են կանգնել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը հետախուզման մեջ գտնվող անձը երեխայի է պատանդ վերցրել և հրաժարվում է հանձնվել ոստիկաններին։ Այս պահին նրա հետ բանակցություններ է վարում ՀՀ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Դեպքի վայրում են նաևՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը և Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արմեն Վաթյանը։
Նմանատիպ հոդվածներ
40-ամյա տղամարդը կրակել է իշխանության ներկայացուցիչների ուղղությամբ, ինչի պատճառով հնարավոր չի եղել խուզարկություն իրականացնել. մանրամասնում է ՔԿ-ն
Հետախուզման մեջ գտնվող անձը՝ 40-ամյա տղամարդը, չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին և իր մոտ...
Ողբերգական ավտովթար Կոտայքում. 46-ամյա վարորդը տեղում մահացել է
Հունվարի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23։00-ի սահմա...
Տավուշում անտառապահին մեղադրանք է առաջադրվել 5մլն 790 հազար դրամ կաշառք ստանալու համար. ՔԿ
Քրեական գործի տվյալներով՝ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության անտառապահը, անձնական շահագրգռվածությունց ելնել...
Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների խոշտանգման վերաբերյալ 2 քրգործ է ուղարկվել դատարան. դատախազություն
Ավարտվել է ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացների նկատմամբ բռնություն կիրառելու 2 դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծ...