Քաղաքականություն

Եվրասիական ինտեգրումը կնպաստի ԵԱՏՄ տնտեսությունների աճին․ Միշուստին

Եվրասիական ինտեգրումը կնպաստի ԵԱՏՄ տնտեսությունների աճին․ Միշուստին
Եվրասիական տնտեսական միության տարածքում ինտեգրման զարգացման ներկայիս տեմպը կնպաստի անդամ երկրների ազգային տնտեսությունների աճին։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ իր տեղակալների…

Եվրասիական տնտեսական միության տարածքում ինտեգրման զարգացման ներկայիս տեմպը կնպաստի անդամ երկրների ազգային տնտեսությունների աճին։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ իր տեղակալների հետ խորհրդակցության ժամանակ։


«Վստահ եմ, որ եվրասիական ինտեգրման զարգացման ներկայիս տեմպը կնպաստի ազգային տնտեսությունների աճին և, համապատասխանաբար, մարդկանց կյանքի որակի բարձրացմանը»,- ասել է նա՝ ամփոփելով նախորդ շաբաթ Ղրղզստանի Չոլպոն Աթա կատարած այցի արդյունքները։


Միշուստինը հանձնարարել է ուշադիր հետևել այցի ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը։


ՌԴ վարչապետը հիշեցրել է, որ Ղրղզստանում կայացել է այս տարվա ընթացքում Եվրասիական միջկառավարական խորհրդի երկրորդ նիստը։ Նրա խոսքով՝ Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարների հետ քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության արդիական հարցերը, համատեղ բարձր տեխնոլոգիական նախագծերի առաջմղումը, ինչպես նաև պետությունների ղեկավարների առաջադրած խնդիրների իրականացումը։


Միշուստինի խոսքով՝ ստորագրվել են մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք ուղղված են ներդրումային համագործակցության ընդլայնմանը և էլեկտրոնային առևտրի ոլորտում փոխգործակցությանը։


Առանձին ուշադրություն է դարձվել պարենային անվտանգությանը և ընդհանուր ագրարային շուկայի ձևավորմանը։ Միշուստինը նաև նշել է, որ ապրանքաշրջանառության ավելացման նպատակով կշարունակվեն բեռնատար երկաթուղային փոխադրումների թվայնացման ուղղությամբ համատեղ աշխատանքները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250