Պատահարներ

Սեւանա լճի թերակղզու մոտ «Opel Astra»-ն դուրս է եկել երթեւեկելի հատվածից և կողաշրջվել

Սեւանա լճի թերակղզու մոտ «Opel Astra»-ն դուրս է եկել երթեւեկելի հատվածից և  կողաշրջվել
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 25-ին, ժամը 07։27-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճի թերակղզու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:Դեպքի վայր է…

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 25-ին, ժամը 07։27-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճի թերակղզու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Իջեւան հատվածի 69-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել․ տուժածներ չկան:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250