«Անհապաղ անցնել ռազմագերիների փոխանակմանը». ԵԽԽՎ-ն՝ Բաքվին ու Երևանին
Ադրբեջանն ու Հայաստանը պետք է զերծ մնան այնպիսի հռետորաբանությունից, որը կխանգարի քաղաքական երկխոսությանը, և հնարավորինս արագ իրականացնեն Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ համաձայնագրի դրույթները: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընդունած բանաձևում՝ հիմնված 2020թ. մոնիթորինգային կոմիտեի զեկույցի վրա, գրում է ТАСС-ը:
Վեհաժողովն ընդգծել է «Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում»:
Կոչ է արվել Երևանին ու Բաքվին «հնարավորինս արագ իրականացնել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, որոնք վերաբերում են մարդասիրական հարցերին: ԵԽԽՎ-ն նաև առաջարկել է «անհապաղ անցնել ռազմագերիների փոխանակմանը, հարգել մշակութային ժառանգությունը, զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը կխանգարի քաղաքական երկխոսությանը»:
ԵԽԽՎ-ն նաև «խորը մտահոգություն է հայտնել մարդասիրական իրավունքի նորմերի և մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդագրությունների», ինչպես նաև «կրոնական օբյեկտներին, հուշարձաններին, մասնավոր սեփականությանը հասցված վնասի մասին տեղեկությունների վերաբերյալ»:
«Ցանկացած տեսակի խախտումներ պետք է վերացվեն, իսկ մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն»,- ասվում է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
Նիկոլ Փաշինյանը և նրա խոսնակը ներողություն կխնդրեն. hրապարակվել է դատարանի վճիռը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց վճիռը` Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապե...