Նոյեմբերի 5-ին Արայիկ Հարությունյանը գնացել է Շուշի, որտեղ հանդիպել է նաև Սեյրան Օհանյանի հետ.ինչ են խոսել
Երևի Արայիկ Հարությունյանն էլ է եղել խաբված: Այն, ինչը պետք էր նրան մատուցվեր, դա էլ են սուտ ասել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:
«Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը նա եկել է Շուշի: Եկավ ծանոթանալու, թե ինչ է կատարվում քաղաքում: Այդ ժամանակ Սեյրան Օհանյանը ներկայացրեց, որ վիճակն անտանելի է, օրհասական պահ է ստեղծվել Շուշիի համար: Նա լսեց ու հարցրեց մի գնդապետի, ով ասաց, որ հոյակապ է:
Ես լավ բան չեմ տեսել, ես գիտեի, որ Քարիտանկում ադրբեջանցիներ են, ճանապարհին ադրբեջանցիներ են: Եթե այդքանը կար, ինքն էլ շուտ գնում էր պոստերը դասավորում, լավը որն է:
Ես տեսա, որ ինքը գնաց Հայաստանից եկած ՄՈԲ-ի հետ հանդիպեց: Այդ տղաները հրաժարվում էին գնալ դիրքեր, որովհետև առանց հրամանատարի էին: Մարդիկ հուսահատված էին, ուզում էին թողնեին դուրս գային: Նա գնաց, հանդիպեց հետները, հետո տղաները ոգևորված գնացին դիրքեր կանգնեցին:
Ես օրինակ չեմ մտածում, որ Հարությունյանը տեղյակ է եղել, նա ոգևորում էր: Բայց այն, որ զեկուցվել է, որ վիճակը լավ է, հանցագործություն է:
Երբ կոնկրետ ես գնացել եմ լեռնաշղթա, ադրբեջանական զորք եմ տեսել: Մի քանի օր առաջ մենք այդ նույն տեղում 12 հոգով դիրք էինք պահում, շատ լավ էր: Մենք հեռադիտակով նայում էինք, ամեն ինչ լավ էր: Հետո մեզ հանեցին, ասացի, որ ՑՕՐ-ն ու մինամյոտն այնտեղ են: Բայց երբ ես գնացել եմ այնտեղ չեն եղել: Դուրս գալուց առաջ պետք է զեկուցեին»:
Սարգսյանն ասաց, որ գնացել են դիրքն ուժեղացնելու համար, սակայն դիրքը չի եղել, ադրբեջանցիներն են եղել, որոնց հետ մարտի են բռնվել. «Իսկ մի քանի օր առաջ, երբ թուրքերը եկել հասել էին, մինամյոտն աշխատել էր, հետ շպրտել»:
Նմանատիպ հոդվածներ
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
Փառք Աստծո, Ջալալ Հարությունյանը բավականին լավ տեսք ուներ, միայն ձեռքերն էին վիրակապված. Վահրամ Պողոսյան
«Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի հետ կապված, կարծում եմ՝ բոլոր խնդիրներն անցյալում են»,- այսօր 168.am-ի հետ զ...