45-ամյա տղամարդը հայտնել է, որ կնոջ հայրն ու եղբայրները, հիվանդանոցի վիրաբուժական բաժնի վարիչը հարվածել են իրեն
Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 24-ին Արարատի մարզում տեղի ունցեած միջադեպի փաստով։ Այդ օրը՝ ժամը 05։20-ի սահմաններում Ոստիկանություն է ահազանգել Վեդի քաղաքի բնակիչ 45-ամյա Սասուն Գ․-ն և հայտնել, որ իր կնոջ հայրը և եղբայրները իրեն ծեծի են ենթարկել, ու ինքը հիմա գտնվում է «Վեդի» հիվանդանոցի բակում, որտեղ իրեն ծեծել է նաև հիվանդանոցի վիրաբույժը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ, որտեղ Սասուն Գ․-ն հայտնել է, որ ինքը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է նշված բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն չեն ցուցաբերել։ Իսկ վիրաբուժական բաժնի վարիչ Արթուր Բազիկյանը ապտակել է իր դեմքի ձախ հատվածին, ինչի հետևանքով իրեն պատճառվել է ֆիզիական ցավ։ Հետաքննիչի որոշմամբ Սասուն Գ․-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր։
Նմանատիպ հոդվածներ
Ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել, որ կվնասի
Հունվարի 27-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ խմբերն այցելել են Երևանի Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկը՝ հետախուզվող...
Մերկասառույցի պատճառով ՀՀ ՊՆ УАЗ մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորում. վիրավորները ՊՆ ծառայողներ են
Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահ...
Թուրքական նավի վրա հարձակման հետևանքով սպանվել է անձնակազմի ադրբեջանցի անդամը
Նիգերիայի Լագոս քաղաքից Հարավաֆրիկյան Հանրապետության Ջեփե Թաուն քաղաք ուղևորվող MOZART նավը ծովահենների կողմից հար...
Քարինտակում հայտնաբերվել է զոհված կնոջ մարմին
Որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի Քարինտակ գյուղում հայտնաբերվել է զոհված քաղաքացիական անձի մարմին: Այս մասին «Ար...