Ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել, որ կվնասի
Հունվարի 27-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ խմբերն այցելել են Երևանի Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկը՝ հետախուզվող տղամարդուն հայտնաբերելու նպատակով։ Նա, տեսնելով ոստիկաններին, ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել, որ բերման ենթարկվելու դեպքում կվնասի։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, ոստիկանության ԵՔՎ պետ Սևան Քոչարյանն ու ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ ու ծառայողներ։ Վահե Ղազարյանը մոտ երկու ժամ բանակցել է զինված տղամարդու հետ, որի արդյունքում նա վայր է դրել զենքն ու բաց թողել երեխային։ ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանքներ կատարելու մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել ոստիկանություն։ Տուժածներ չկան։ Կատարվում է նախաքննություն։ Այս մասին Auroranews-ին հայտնեցին ոստիկանության լրատվության բաժին:
Նմանատիպ հոդվածներ
Մերկասառույցի պատճառով ՀՀ ՊՆ УАЗ մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորում. վիրավորները ՊՆ ծառայողներ են
Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահ...
ՀՐԱՏԱՊ. Երեխային պատանդ վերցրած քաղաքացուն հանձնեցին իրավապահներին. նոր մանրամասներ
Քիչ առաջ ՀՀ ոստիկանապետ Վ․ Ղազարյանին, ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Ա․ Հովհաննիսյանին հաջողվեց մոտ 5 ժամ անցկացված բաց...
Արևաբույրի ղեկավարն ու նրա ընկերը ոստիկանությունում ծեծի են ենթարկվել և հոսպիտալացվել
Հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավար...
Ավազակային հարձակում Արարատի մարզում. կապել են տարեց կնոջն ու նրանից հափշտակել գումար ու ոսկյա զարդեր
Երեկ՝ հունվարի 26-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այսօր՝ հունվարի 27-ին, ժամը 04։0...