Պատահարներ
Թուրքական նավի վրա հարձակման հետևանքով սպանվել է անձնակազմի ադրբեջանցի անդամը
Նիգերիայի Լագոս քաղաքից Հարավաֆրիկյան Հանրապետության Ջեփե Թաուն քաղաք ուղևորվող MOZART նավը ծովահենների կողմից հարձակման է ենթակվել։ Տեղի ունեցածի հետևանքով նավի անձնակազմի 1 անդամ սպանվել է, 15-ը առևանգվել են, ևս 3-ը ծովահենների հետ մնացել է նավում։ Սպանված անձն ադրբեջանցի է եղել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Գվինեական ծոցում։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել հարձակման ենթարկված նավի կապիտաններից մեկի հետ։
Դեպքին արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մևլութ Չավուշօղլուն, նշելով, որ անհրաժեշտ քայլերը ձեռնարկվում են, առևանգված անձնակազմի անդամներին ետ վերադարձնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0