Ադրբեջանում տեսնում ենք ֆաշիզմի ապացուցելի դրսևորումներ. վարչապետ Փաշինյան
Հայտնի դրոշմանիշի հրապարակումը, որտեղ Լեռնային Ղարաբաղը «ախտահանվում» է հայ բնակչությունից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում:
ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նա նշեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջերս հաճախ է խոսում հայկական ֆաշիզմի մասին: Նա ընդգծեց, որ ֆաշիզմի ապացուցելի դրսևորումներ տեսնում ենք Ադրբեջանում:
«Նմանատիպ դրոշմանիշ եղել է մեկ էլ Ֆաշիստական Գերմանիայում: Այդ փաստը խոսուն է», - ասաց գործադիրի ղեկավարը:
Վարչապետը չի կարծում, թե միայն կառավարությունն անելիք ունի այդ իրավիճակը կառավարելու համար: Նրա խոսքով՝ խորհրդարանն ու խորհրդարանական դիվանագիտությունը նույնպես անելիք ունեն:
Ըստ Փաշինյանի՝ այդ դրոշմանիշը հնարավորինս պետք է ի ցույց դնել միջազգային լայն շրջանակներում:
«Ադրբեջանը պետք է կողմնորոշվի՝ որ ճանապարհով է գնում: Մենք նույնպես պետք է կողնորոշվենք, թե որ ճանապարհով ենք գնում», - ասաց վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Հայաստանը նախազգուշացման և տարհանման վարժանքներ կանցկացնի Թուրքիայի Կարս նահանգի մերձակա երկու գյուղերում. РИА Новости
Հունվարի 21-ին և 26-ին Հայաստանը նախազգուշացման և տարհանման վարժանքներ կանցկացնի Թուրքիայի Կարս նահանգի մերձակա երկու գյ...
Ինչ տեսք ունի Գագիկ Ջհանգիրյանի տունը
Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրելուց հետո վերջինիս անվան շուրջ մեծ աղմուկ բարձրացավ։ Մասնա...