Ինչ տեսք ունի Գագիկ Ջհանգիրյանի տունը
Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրելուց հետո վերջինիս անվան շուրջ մեծ աղմուկ բարձրացավ։ Մասնավորապես լայն քննարկումների առանցքում հայտնվեց նրա՝ զինվորական դատախազ աշխատած տարիները, ինչպես նաև Մոնումնետում գտնվող նրա շքեղ առանձնատունը։
Այսօր պատգամավոր Թագուհի Թովմասյանը Ազգային ժողովում վերջինիս հարց ուղղեց, թե ինչ միջոցներով է ձեռք բերել Մոնումնետի շքեղ դղյակը, ինչին ի պատասխան Ջհանգիրյանը նշեց. «Դուք երևի անշարժ գույքի շուկայից գիտեք, որ կենտրոնում եռահարկ տունը շատ ավելի թանկ է՝ այն էլ 2002-2003թթ-ին, քան թե այն ժամանակ, էն էլ Մոնումնետում չէ այդ տունը, իմ՝ էդ ձեր ասած դղյակը, նախ՝ դղյակային որևէ բան չկա, այնտեղ հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի ա նման։ Բայց ասեմ ձեզ՝ էն ժամանակ այնտեղ աղբանոց էր, այդ հողը, որ քաղաքապետարանը ինձ հատկացրել է, եղել է աղբանոց»։
Ինչպոս հայտնում է armdaily.am-ը, Ջհանգիրյանի՝ իր խոսքերով «գոմը», ըստ մամուլում շրջանառվող լուրերի, վարձակալությամբ է տրված և այդ տարածքում տեղակայված է Իրաքի Հանրապետության դեսպանությունը: Ի դեպ, Ջհանգիրյանը, լրատվամիջոցների ներկայացմամբ Մոնումենտի կանաչ տարածքների հաշվին առաջին և ամենամեծ առանձնատան տերերից է, որն, ըստ լուրերի՝ 20000 դոլարով է վարձով տալիս:


Նմանատիպ հոդվածներ
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
Հայաստանը նախազգուշացման և տարհանման վարժանքներ կանցկացնի Թուրքիայի Կարս նահանգի մերձակա երկու գյուղերում. РИА Новости
Հունվարի 21-ին և 26-ին Հայաստանը նախազգուշացման և տարհանման վարժանքներ կանցկացնի Թուրքիայի Կարս նահանգի մերձակա երկու գյ...