Պատահարներ
Հայաստանում հաստատվել է COVID-19-ով վարակման 351 նոր դեպք, մահացել է 5 մարդ
Հունվարի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164586 դեպք, որոնցից 152772-ն` առողջացած, 2992-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8093 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 623311 թեստավորում:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսպիսով` երեկ կատարվել է 2607 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք: Ունենք 157 առողջացած և 5 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 729 է:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի բարբարոսների ձեռքերը հասան նաև Դիզափայտ. Инфотека24
Խոշոր ավտովթար Երևանում. 16-ամյա վարորդը Infiniti-ով բախվել է ԱԱԾ աշխատակցի Chevrolet-ին. 4 վիրավորները անչափահասներ են. Shamshyan. com
Թուրքիան ու Ադրբեջանը Կարսում զորավարժություն կանցկացնեն
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0