Զինված հարձակում՝ Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի դեմ
Թուրքիայում 5 անձի կողմից զինված և փայտերով հարձակման է ենթարկվել ընդդիմադիր «Ապագա» (Gelecek) կուսակցության փոխնախագահներից Սելչուք Օզդաղը։ Հարձակման հետևանքով Օզդաղը ձեռքին և գլխին լուրջ վնասվածք է ստացել, նրան հոսպիտալացրել են։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Միջադեպի կապակցությումբ Twitter-ում հաղորդագրություն է հրապարակել «Ապագա» կուսակցության մյուս փոխնախագահ Սելիմ Թեմուրջին։
Թեմուրջիի փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել հունվարի 15-ին՝ ժամը 12։15-ի սահմաններում՝ Օզդաղի տան դիմաց, երբ վերջինս տանից փորձել է գնալ մզկիթ՝ ուրբաթօրյա նամազին (մուսուլմանական աղոթք) մասնակցելու համար։
Կուսակցությունը խստորեն դատապարտել է հարձակումը, նշելով, որ այն կատարվել է Թուրքիայի ժողովրդավարության դեմ և հույս հայտնել, որ անհապաղ կձերբակալվեն հարձակման պատասխանատուները։
Նշենք, որ դեռևս մեկ ամիս առաջ՝ 2020թ․ հունվարի 8-ին իր տանը զինված հարձակման էր ենթարկվել նույն կուսակցության փոխնախագահներից Այհան Սեֆեր Ուսթյունը։
Նմանատիպ հոդվածներ
Քարինտակում հայտնաբերվել է զոհված կնոջ մարմին
Որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի Քարինտակ գյուղում հայտնաբերվել է զոհված քաղաքացիական անձի մարմին: Այս մասին «Ար...
Մերկասառույցի պատճառով ՀՀ ՊՆ УАЗ մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորում. վիրավորները ՊՆ ծառայողներ են
Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահ...
Զորամասի սպան խաբել է զոհված զինվորի ծնողներին և հափշտակել է 1 միլիոն 500 հազար դրամ
Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոտայքի մարզում տեղի ունեցած խա...
Ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել, որ կվնասի
Հունվարի 27-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ խմբերն այցելել են Երևանի Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկը՝ հետախուզվող...