Սիրահարների այգուց գողացել են Գևորգ Էմինի հուշարձանի սիամական կատվի արձանիկը
Երևանի Սիրահարների այգուց երեկ՝ հունվարի 14-ին, անհայտ անձը կամ անձինք գողացել են հայ մեծ բանաստեղծ Գևորգ Էմինի հուշարձանի մաս կազմող սիամական կատվի արձանիկը։ Գրում է shamshyan.com-ը:
Ոստիկանության Արաբկիրի բաժի պետ Արմեն Վաթյանի կարգադրությամբ Սիրահարների այգի են ժամանել Արաբկիրի ոստիկանության ծառայողները, որոնք արձանագրել են գողության փաստը, ինչի փաստով հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Հուշարձանը կառուցված է բրոնզից։ Պատկերում է բանաստեղծ Գևորգ Էմինին, որը դուրս է եկել գետից՝ տաբատի փողքերը փոքր-ինչ վեր ծալած, ձեռքին՝ խնձոր, և զրուցում է իր կատվի հետ։
Քանդակի հեղինակը մոսկվաբնակ Աշոտ Արամյանն է, որն անվանի բանաստեղծին՝ Գևորգ Էմինին, մանկուց է ծանոթ։ Արձանը կերտելիս նա ցանկացել է ընդգծել Էմինի մարդկայնությունն ու պարզությունը. «Պաթոսային ոչ մի բան նրա մեջ չկար, միայն մարդամոտություն, մարդասիրություն, մեծ սեր։ Կատուն էլ իրական պերսոնաժ է. Գևորգ Էմինը ունիկալ սիամական կատու ուներ, որ արևածաղկի սերմ էր կեղևազրկում ու սիրում էր բանաստեղծի ուսին նստել»։
Նմանատիպ հոդվածներ
Քարինտակում հայտնաբերվել է զոհված կնոջ մարմին
Որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի Քարինտակ գյուղում հայտնաբերվել է զոհված քաղաքացիական անձի մարմին: Այս մասին «Ար...
Մերկասառույցի պատճառով ՀՀ ՊՆ УАЗ մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորում. վիրավորները ՊՆ ծառայողներ են
Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահ...
Զորամասի սպան խաբել է զոհված զինվորի ծնողներին և հափշտակել է 1 միլիոն 500 հազար դրամ
Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոտայքի մարզում տեղի ունեցած խա...
Ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել, որ կվնասի
Հունվարի 27-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ խմբերն այցելել են Երևանի Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկը՝ հետախուզվող...