Շվեյցարիան հաստատել է Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութի կիրառումը
Շվեյցարիան հաստատել է ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, դեղամիջոցը հաստատվել է երկրում զանգվածային պատվաստում իրականացնելու համար:
Moderna-ի դեղամիջոցն արդեն երկրորդ պատվաստանյութն է, որը հաստատվում է Շվեյցարիայի դեղամիջոցների վերահսկիչ մարմնի՝ Swissmedic ինստիտուտի կողմից: Առաջինը դարձել է ամերիկա-գերմանական համատեղ արտադրության Pfizer/BioNTech պատվաստանյութը, որի կիրառումը հավանության է արժանացել դեկտեմբերի 19-ին:
Նշվում է, որ երկիրը պատվաստանյութի մոտ 7,5 մլն չափաբաժին է գնել ամերիկյան ընկերությունից: Պատվաստանյութը կարելի է օգտագործել 18-ից բարձր տարիքի մարդկանց համար: Առաջիկայում առաջին 200 հազար չափաբաժինները կմատակարարվեն տարբեր կանտոններ:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կո...
Ռուսաստանցի բժիշկներն այցելել են Նիկոլ Փաշինյանին. Կրեմլը հաստատում է
Մինչ Մոսկվա մեկնելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլ...
«Պերմյակովը մենակ չի գործել». սպանությունից 6 տարի անց Ավետիսյան քույրերի պահանջը նույնն է
Գյումրեցի Ավետիսյանների սպանությունից 6 տարի է անցել. 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում ռուսական բազայի զինծառայող...
Ռուսաստանում թուրքերը հայի են ծեծել. Համայնքը ոտքի է կանգնել
Աստրախանում թուրքերը հայի են ծեծել, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:Analitik.am-ի տեղեկություններով...