Սամվելը հերոսաբար զոհվեց պատերազմի 7-րդ օրը
18-ամյա Սամվել Խաչատրյանը բանակ էր զորակոչվել հուլիսի 28-ին, ծառայում էր Մարտակերտի շրջանի Հոռաթաղ գյուղում: Հրետանավոր Սամվելը հերոսաբար զոհվել է հրթիռի պայթյունից, պատերազմի հենց 7-րդ օրը:
Սամվելի քույրը՝ Ջուլետա Խաչատրյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմել է, որ պատերազմի ընթացքում եղբոր հետ խոսել է 2 անգամ, հիշում է, որ վերջին զանգը եղել է նրա զոհվելուց, ընդամենը, 1 օր առաջ. կարծես, Սամվելն զգում էր, որ դա իր վերջին զանգն է լինելու. «Հոկտեմբերի 2-ին զանգեց, երկար խոսեցինք, ասաց, որ ապահով է, ամեն ինչ լավ է, չանհանգստանանք: Նույնիսկ չգիտեինք, որ հրետանավոր է և որ դիրքերում է գտնվում»:
Ջուլետան լրատվականին պատմել է, որ ամեն անգամ խոսելիս եղբորն ասել է, թե ինչքան է սիրում իրեն, հիշում, որ Սամվելին ուղարկած նամակը իրերի հետ հասել է իրեն:

Սամվելը Շիրակի մարզի Բենիամին գյուղից էր, սովորում էր Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, սպորտսմեն էր, զբաղվում էր թեթև ատլետիկայով: Որոշել էր բանակից զորացրվելուց հետո ընդունվել Հայաստանի պետական մանկավարժական համալսարան:
Սամվելին ճանաչողները գիտեն, որ նա անչափ բարի ու ազնիվ էր: Ինչպես մեր մյուս հերոսները, Սամվելը ևս ուներ բազում երազանքներ ու նպատակներ, որոնք, ցավոք, անկատար մնացին:
Նմանատիպ հոդվածներ
Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհին արկղի մեջ հայտնաբերվել է բռնության հետքերով տղամարդու դի
Այսօր, հունվարի 8-ին, դաժան ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության...
Լուսանկարներ. Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են «Opel»-ն ու մարդատար «Գազել»-ը
Այսօր, հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի...
Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևմուտքում
Հունվարի 12-ին Թուրքիայի հարավ-արևմտյան Դենիզլի նահանգի Փամուքքալե շրջանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվե...
Թունավորման դեպք Կոտայքի մարզում. ընտանիքի 6 անդամներ՝ այդ թվում երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
Հունվարի 12-ին, հերթական թունավորման դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։Shamshyan.com-ը հայտնում է, որ Ժամը 00։40-ի սա...