Թունավորման դեպք Կոտայքի մարզում. ընտանիքի 6 անդամներ՝ այդ թվում երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
Հունվարի 12-ին, հերթական թունավորման դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Shamshyan.com-ը հայտնում է, որ Ժամը 00։40-ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտից «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել մի քանի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Նոր Հաճն քաղաքի բնակիչներ 33 ամյա Վարդուհի Գ․-ն, 13 ամյա Վահե Տ․-ն, 9 ամյա Ալեն Տ․-ն, 5 ամյա Սիլվի Տ․-ն, 63 ամյա Սիրվարդ Տ․-ն և 60 ամյա Թամարա Տ․-ն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք բուժօգնության են տեղափոխվել տանն առաջացած շմոլ գազից թունավորման հետևանքով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բոլորը մի ընտանիքի անդամներ են։
Նմանատիպ հոդվածներ
Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհին արկղի մեջ հայտնաբերվել է բռնության հետքերով տղամարդու դի
Այսօր, հունվարի 8-ին, դաժան ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության...
Թոխմախի գերեզմաններում կրակոցներ են հնչել
Երևանում այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ոստիկանության Երևան քաղաքի վար...
Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևմուտքում
Հունվարի 12-ին Թուրքիայի հարավ-արևմտյան Դենիզլի նահանգի Փամուքքալե շրջանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվե...
Անչափահասներին թմրանյութ իրացնողը հայտնաբերվել է
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները hունվարի 8-ին թմրանյութերի անօրինական շրջանառության հերթական դեպքն են բացահ...