Փոփոխվել են կարանտինի շրջանի համար սահմանված որոշ սահմանափակումներ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է․
Կառավարության 1514-Ն որոշման խմբագրմամբ՝ ՀՀ-ում կարանտինը երկարաձգվում է վեց ամսով՝ սահմանվելով մինչև հուլիսի 11-ը, սակայն փոփոխվել են կարանտինի շրջանի համար սահմանված որոշ սահմանափակումներ։
Մասնավորապես,
ՀՀ ցամաքային անցակետերով ՀՀ քաղաքացիություն չունեցողների մուտքի արգելքը հանվել է՝ պայմանով, որ օդային և ցամաքային սահմանային անցման կետերով
- ՀՀ տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ
կամ՝
- սահմանային անցակետում իրականացվում է նմուշառում, և տրվում է ինքնամեկուսացման հրահանգ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։ Նախկինում այս պահանջը ներկայացված էր միայն օդային սահմանային անցման կետերում:
Հանվել են հանրային միջոցառումների իրականացման սահմանափակումները, այդ թվում՝ հանրային միջոցառումների մասնակիցների թվի սահմանափակումը։ Նախկինում միջացառման մասնակիցների թույլատրելի թիվը 60 էր։
Հանվել են նաև փակ տարածքներում միջոցառումների կազմակերպման սահմանափակումները․ նախկինում թույլատրվում էին միայն որոշ միջոցառումներ։
ԱԱՏՄ-ն սահմանին ՀՀ մուտք գործող անձանց հանդեպ անհապաղ կատարում է զննություն, ստուգում COVID թեստի բացասական պատասխանի առկայությունը, ծանուցում ինքնամեկուսացման պայմանների մասին։
Մանրամասները՝ ԱԱՏՄ պաշտոնական կայքում՝ https://www.hlib.am/10772-2/։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կո...
Ռուսաստանցի բժիշկներն այցելել են Նիկոլ Փաշինյանին. Կրեմլը հաստատում է
Մինչ Մոսկվա մեկնելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլ...
Ռուսաստանում թուրքերը հայի են ծեծել. Համայնքը ոտքի է կանգնել
Աստրախանում թուրքերը հայի են ծեծել, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:Analitik.am-ի տեղեկություններով...
«Պերմյակովը մենակ չի գործել». սպանությունից 6 տարի անց Ավետիսյան քույրերի պահանջը նույնն է
Գյումրեցի Ավետիսյանների սպանությունից 6 տարի է անցել. 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում ռուսական բազայի զինծառայող...