Ադբեջանն զգում է Թուրքիայի աջակցությունը և իրեն շատ ինքնավստահ է զգում. Զատուլին
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնսատանտին Զատուլինը «КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայացած բանակցությունների արդյունքներին և վերլուծել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:
«Երեք երկրների ղեկավարները անձամբ են քննարկել խնդիրները: Նրանք լեզվական խոչընդոտ չունեն, ինչպես գիտենք: Երեքից բացի, ուրիշ ոչ ոք մասնակցություն չուներ այս հանդիպմանը. այս ձևաչափով այն տևեց ավելի քան չորս ժամ»,- ասել է Զատուլինը։
Զատուլինը նշել է, որ բացարձակապես կասկածներ չունի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի կապակցությամբ քննարկումների համար ավելի քան բավարար հիմքեր կան․
«Դեկտեմբերի 9-ին ստորագրվեց համատեղ հայտարարություն, և ռազմական գործողությունները դադարեցին: Բայց հետո այդ սկսեցին կյանքի կոչել այդ համաձայնագիրը։ Այս համաձայնագիրն, ըստ էության, բավականին լուրջ ու սուր է»։
Անդրադառնալով Հայստանում ներքաղաքական իրավիճակին՝ Զատուլինն ընդգծել է, որ Ադբեջանն զգում է Թուրքիայի աջակցությունը և իրեն շատ ինքնավստահ է զգում։
«Երբ Ադրբեջանի ղեկավարը գալիս է Մոսկվա, նա բավական լավ է կողմնորոշվում, ամեն ինչ ասում է այնպես, ինչպես ուզում ենք լսել: Միևնույն ժամանակ, ես կցանկանայի նշել, որ հայկական կողմն խորագույն ընկճախտի մեջ է։ Ներքաղաքական ճգնաժամը լուծված չէ` քաղաքական կուսակցությունների մեծ մասը, Եկեղեցին և գործնականում ամբողջ երկրի մտավոր վերնախավը պահանջում են գործող վարչապետի հրաժարականը»:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում կայացել է ՀՀ-ի, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպում. Դատախազության խոսնակ
Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազների եռակ...
Ադրբեջանական սոցցանցերը լի են հայ երեխաների խոշտանգելու, արյունը խմելու կոչերով. ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանական սոցիալական ցանցերը լի են հայ երեխաների սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի արժ...
Ես ուղղակի ապշում եմ՝ ավելին չեմ կարող ասել. Գևորգյանը` Աննա Հակոբյանի և նրա երկու դուստրերի՝ Մոսկվա այցելության մասին
Համացանցում տեղեկություն էին հրապարակել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանն ու նրանց երկու դ...
Ստեփանակերտը հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկացրել է ՌԴ խաղաղապահներին. 24News
Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Այս մասին 24News-ի հե...