Ստեփանակերտը հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկացրել է ՌԴ խաղաղապահներին. 24News
Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Այդ մասին տեղեկացրել ենք խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը, որպեսզի ապագայում նման դեպքերը բացառվեն։ Այն, ինչ տեղի է ունեցել այսօր, մեկ անգամ ևս խոսում է ոչ միայն Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության ապակառուցողական վերաբերմունքի մասին, այլև Արցախի ժողովրդի հետ կողք-կողքի ապրելու անհամատեղելիության մասին»,-նշեց խոսնակը։
Նրա խոսքով, տեղի ունեցածը ևս մեկ կարևոր ազդանշան է, որ Արցախի կարգավիճակի խնդիրը պետք է շատ արագ լուծվի և նմանատիպ դեպքերն ավելի խիստ քննության առնվեն։
«Հույս ունեմ, որ խաղաղապահ զորակազմի ղեկավարությունն տեղի ունեցածն անուշադրության չի մատնելու և պատշաճ քննություն է իրականացվելու»,-ասաց Պողոսյանը։
Նշեք, որ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը:
Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում կայացել է ՀՀ-ի, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպում. Դատախազության խոսնակ
Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազների եռակ...
Ես ուղղակի ապշում եմ՝ ավելին չեմ կարող ասել. Գևորգյանը` Աննա Հակոբյանի և նրա երկու դուստրերի՝ Մոսկվա այցելության մասին
Համացանցում տեղեկություն էին հրապարակել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանն ու նրանց երկու դ...
Ադրբեջանական սոցցանցերը լի են հայ երեխաների խոշտանգելու, արյունը խմելու կոչերով. ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանական սոցիալական ցանցերը լի են հայ երեխաների սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի արժ...
Պատերազմում զոհվածների 25 չհայտնած անուն. Razm.info
Razm.info-ն հրապարակում է սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների անունները, որոնց մասին մինչ այս պաշտոնակա...