ԼՂ կարգավիճակի որոշման հարցը դժվար թե առաջ գնա ներկա իրավիճակում. այն հետաձգվում է ավելի լավ ժամանակների. Կոնստանտին Զատուլին
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնսատանտին Զատուլինը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է նախօրեին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայացած բանակցությունների արդյունքներին և վերլուծել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:
Քաղաքական գործչի խոսքով՝ այն պահին, երբ առաջնահերթ պետք էր դադարեցնել ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշելու պահը չէր: «Այդ հարցն այս հանդիպումից հետո էլ լուծված չէ, դրան անդրադարձ էլ չի արվել»,- ասել է Զատուլինը՝ հիշեցնելով, որ սկզբից ևեթ ԼՂ կարգավիճակի հարցն է եղել պատերազմի և բանակցությունների պատճառը:
«ԼՂ կարգավիճակի որոշման հարցը դժվար թե առաջ գնա ներկա իրավիճակում, Հայաստանի այս դրության պարագայում, երբ նրա դիրքորոշումները կասկածի են ենթարկվում նախևառաջ հենց Հայասատանի ներսում: Անկասկած, Ադրբեջանը, հաղթանակով թևավորված, այսօր պատրաստ չէ որևէ փոխզիջման գնալ կարգավաիճակի հարցի շուրջ… Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը այնուամենայնիվ ամենագլխավորն է, այսօրվա դրությամբ դեռևս հետաձգվում է ավելի լավ ժամանակների»,- հավելել է ՌԴ պատգամավորը:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը կայացել է նախօրեին Կրեմլում: Եռակողմ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերել տնտեսական ուղիների բացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ, որը մարտի մեկին երկրների ղեկավարներին կներկայացնի տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ կողմերին չի հաջողվել կարգավորել ռազմագերիների փոխանակման խնդիրը, ինչպես նաև քննարկել Արցախի կարգավիճակին առնչվող հարցը:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կո...
Ռուսաստանցի բժիշկներն այցելել են Նիկոլ Փաշինյանին. Կրեմլը հաստատում է
Մինչ Մոսկվա մեկնելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլ...
«Պերմյակովը մենակ չի գործել». սպանությունից 6 տարի անց Ավետիսյան քույրերի պահանջը նույնն է
Գյումրեցի Ավետիսյանների սպանությունից 6 տարի է անցել. 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում ռուսական բազայի զինծառայող...
Ռուսաստանում թուրքերը հայի են ծեծել. Համայնքը ոտքի է կանգնել
Աստրախանում թուրքերը հայի են ծեծել, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:Analitik.am-ի տեղեկություններով...