Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է 517.8 հա տարածք
Մեկ օրվա ընթացքում ապահովվել է Հայաստանի տարածքից Արցախ մեկնած 146 տեղահանվածների անվտանգ վերադարձը: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի իրենց նախկին բնակության վայր է վերադարձել 48840 մարդ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:
Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքը: Մաքրվել է 37.6 հա տարածք, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 689 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, Արցախի ականազերծման ընթացքում (2020-ի նոյեմբերի 23-ից) չպայթած զինամթերքից մաքրվել են 517.8 հա տարածք, 197.8 կմ ճանապարհ, 750 բնակելի շենք, ներառյալ 24 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23404 պայթյունավտանգ առարկա:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, համագործակցելով ԿԽՄԿ-ի և Արցախի ԱԻՆ ներկայացուցիչների հետ, շարունակում է ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումը և փոխանցումը:
Արցախի հակամարտության ժամանակ անհետ կորածների մասին տեղեկություն հավաքելու նպատակով կազմակերպված թեժ գիծը ստացել է 575 հեռախոսազանգ: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին:
Ռուսաստանի բժշկական բրիգադը Թբլղու գյուղում (Ստեփանակերտից 44 կմ հյուսիս-արևմուտք) ամբուլատոր և պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերել 20 բնակչի, այդ թվում՝ 2 երեխայի: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի 1238 բնակչի, այդ թվում՝ 157 երեխայի:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կո...
Ռուսաստանցի բժիշկներն այցելել են Նիկոլ Փաշինյանին. Կրեմլը հաստատում է
Մինչ Մոսկվա մեկնելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլ...
«Պերմյակովը մենակ չի գործել». սպանությունից 6 տարի անց Ավետիսյան քույրերի պահանջը նույնն է
Գյումրեցի Ավետիսյանների սպանությունից 6 տարի է անցել. 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում ռուսական բազայի զինծառայող...
Ռուսաստանում թուրքերը հայի են ծեծել. Համայնքը ոտքի է կանգնել
Աստրախանում թուրքերը հայի են ծեծել, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:Analitik.am-ի տեղեկություններով...