Ամուսնուս անունը կար Հայաստան վերադարձած գերիների ցանկում, բայց չբերեցին, հաջորդ օրը Նախիջևանով բերեցին. Նարեկ Սարդարյանի կին
Ամուսնուս դեկտեմբերի 15-ին վերադարձրել են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է Ադրբեջանում գերության մեջ հայտնված, Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի կինը`Հերմինե Առաքելյանը:
«Դեկտեմբերի 14-ին Նարեկի անունը կար, բայց չբերեցին, իսկ հաջորդ օրը Նախիջևանով բերել են»,-ասաց նա և նշեց, որ Նարեկն իրեն արդեն լավ է զգում:
«Այդպիսի բարբարոսների ձեռքից պրծնելուց հետո լավ է: Առողջական խնդիրներ ուներ, բայց բուժումներ ստացել է, հիմա արդեն լավ է, երեխաների հետ է»,-ասաց նա:
Հերմինե Առաքելյաննն ասաց, որ շատ լավ կլիներ, որ մնացած բոլոր գերիները շուտ վերադառնային:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը հուլիսի 8-ին էր Գորայքի արոտավայրում անասունների հոտի հետևից անվերադարձ գնացել: Հարազատները կասկածում էին, որ նա մոլորվել է և հայտնվել ադրբեջանական կողմում: 8 օր անց ադրբեջանական կողմը տեսանյութ տարածեց, որում Սարդարյանը Ադրբեջանի իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրում կամ ուզում է երրորդ երկիր գնալ:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կո...
Ռուսաստանցի բժիշկներն այցելել են Նիկոլ Փաշինյանին. Կրեմլը հաստատում է
Մինչ Մոսկվա մեկնելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլ...
Ռուսաստանում թուրքերը հայի են ծեծել. Համայնքը ոտքի է կանգնել
Աստրախանում թուրքերը հայի են ծեծել, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:Analitik.am-ի տեղեկություններով...
«Պերմյակովը մենակ չի գործել». սպանությունից 6 տարի անց Ավետիսյան քույրերի պահանջը նույնն է
Գյումրեցի Ավետիսյանների սպանությունից 6 տարի է անցել. 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում ռուսական բազայի զինծառայող...